«Արսեն Մարտիրոսյանը չի հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազի սանիկը». Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի «Արթուր Դավթյանը «պահում» է իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը» վերտառությամբ նյութին՝ հերքելով դրանում մատուցված տեղեկությունները: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

««Հրապարակ» օրաթերթը այսօր «Արթուր Դավթյանը «պահում» է իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ որպես բացարձակ ճշմարտություններ են մատուցվել, ըստ էության, միայն ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վ. Մուրադյանից ստացած սուբյեկտիվ և միակողմանի մեկնաբանությունները: Քանի որ նյութի հեղինակը, ելնելով այդ «ճշմարտությունից», ՀՀ դատախազության կողմից դրանց վերաբերյալ տրված՝ «տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը» կարճ և հստակ ձևակերպումը որակել է որպես «հերթապահ նախադասություն» և եզրակացրել, որ դատախազությունը հրաժարվել է պարզաբանում տալ, ստիպված ենք ավելի առարկայորեն անդրադառնալ դրանց:

Նախ՝ Արսեն Մարտիրոսյանը և Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակվել են տարբեր պաշտոնների: Վերջինս անցել է ՀՀ զինդատախազի տեղակալի պարտականությունների կատարմանը: Հետևաբար Վ. Մուրադյանը չէր կարող այլ պաշտոնի գործառույթներից բխող պարտականություններ և դատավարական գործողություններ իրականացնել: Երկրորդ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանները վիճարկվել են դատական կարգով, այն բացառապես իրավական հարթությունում գտնվող վեճ է: Ընդ որում՝ Վ. Մուրադյանի հայցը քաղաքացիական դատարանում օրինական ուժի մեջ մտած դատական առաջին ակտով կարճվել է՝ վարչական դատարանին ընդդատյա լինելու հիմքով, իսկ վարչական դատավարության կարգով դեռևս վերջնական դատական ակտով չլուծված հարց է:


Դատարանի կողմից կայացված որոշումները, բնականաբար, ենթակա են կատարման ցանկացած դեպքում: Եթե ՀՀ գլխավոր դատախազն իսկապես «բոյկոտեր» դատարանի որոշումը, ինչպես ձևակերպված է հոդվածի վերնագրում, ապա հրապարակմանը նախընթաց շրջանում շուրջ մեկ տարի դատական ակտի պահանջով Վ. Մուրադյանը չէր պաշտոնավարի իր նախկին պաշտոնում, վաղուց ի կատար ածված կլինեին համապատասխան կադրային նշանակումների վերաբերյալ գլխավոր դատախազի՝ դեռ նախորդ տարվա հրամանները: Երրորդ՝ ուղղակի աբսուրդային են անանուն աղբյուրների հղմամբ արվող պնդումները «Դավթյանի կողմից իր սանիկին այդ պաշտոնում թողնելու» նպատակով, իբր, ՀՀ դատախազությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու մտադրության վերաբերյալ: Նման աննշան առիթները համակարգային նշանակություն ունեցող կառուցվածքային փոփոխությունների պատճառ չեն կարող լինել:

Չորրորդ՝ Արսեն Մարտիրոսյանը չի հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազի սանիկը, ինչը նախկինում ՀՀ գլխավոր դատախազն անձամբ հերքելու առիթ ունեցել է: Արսեն Մարտիրոսյանի նշանակումը նոր պաշտոնում պայմանավորված է բացառապես նրա որակական, մասնագիտական հատկանիշներով, ինչի մասին կարող են վկայել իր նախորդ պաշտոնում գրեթե բոլոր պարամետրերով արձանագրած արդյունքները:

Դրանց մասին, ի դեպ, պարբերաբար տրվել է տեղեկատվություն, և այդ արդյունքները, ըստ էության, եղել են ինչպես լայն հանրության, այնպես էլ կոնկրետ ՀՀ Լոռու մարզի բնակչության տեսադաշտում: Եվ այդ օրինակով առաջխաղացման հնարավորություններ են ստացել, ստանում և ստանալու հավասարապես բոլոր այն դատախազները, դատախազության աշխատակիցները, որոնք իրենց լավագույնս են դրսևորում աշխատանքային գործունեության ընթացքում՝ անկախ նրանից՝ ում քիմքին է դա հաճելի, ում՝ ոչ»:

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am