Սա ուժեղ պետության հայտարարություն է . Դավիթ Անանյան

«Հայաստանում ԱԱՀ դեբետ ունեցող հարկ վճարողներ թիվը շուրջ 9000 է, որից մոտ 2835-ը հին դեբետներ ունեցողներ են։ Հին դեբետ ունեցողներին կառավարության պարտքը 56 մլրդ 443 մլն դրամ է։ Պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափը վերանայվում է՝ այն 20 մլն դրամից դարձնելով 40 մլն դրամ, նախագիծն ուժի եջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչև 5 մլն դրամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին կփոխանցվի առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց ստուգման:56 միլիարդից 5.5-6 միլիարդը կասկածելի ենք համարում, որովհետև կան լուծարված, հաշվառումից հանված, սնանկության գործընթացում գտնվող հարկ վճարողներ, մենք 56-ից շուրջ 50-ը վերադարձնելու ենք մինչև տարվա վերջ»,- կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պարզեցնել հին ու նոր դեբետների վճարման խնդիրը։

Սրանով 2 խնդիր է լուծվում՝ տնտեսվարողների շրջանառու միջոցներն ավելացվում է և պետության վրայից այդ 56 մլրդ պարտքը հանվում է,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը:

 «2018 թ. հունվարի 1-ին Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու դրությամբ հարկ վճարողներին պարտքը կազմել է 275 մլրդ դրամ, որը հետզհետե մարվում է և 56 մլրդի հարցը կարգավորելուց հետո մնում են 72-75 մլրդ ընթացիկ պարտավորություններ, որոնք ձևավորվում և մարվում են:

2020 թ. հունվարի 1-ին, կարծում եմ, որ մենք հայտարարելու ենք, որ 2 տարվա ընթացքում 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսության և հարկ վճարողների հանդեպ։ Կարծում եմ՝ սա ուժեղ պետության հայտարարություն է»,-հիշեցրեց Անանյանը:

Ն.Փաշինյանը նկատեց, որ այդ 56 մլրդը ոչ ոք հույս չուներ, որ կստանա, և այս հնարավորությունը ստեղծվել է բյուջեի եկամուտների աճի շնորհիվ։

ՊԵԿ նախագահը հավելեց, որ շուտով նախաձեռնությամբ հանդես կգան, որ սառեցված նվազագույն շահութահարկի պարտքը՝ շուրջ 6 մլրդ, մարվի։

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am