Ամուլսարի օրախնդիրը ոչ թե փակելն է, այլ ճիշտ շահագործելը․ հայտարարություն

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի խնդրի վերաբերյալ։

«Վերջին մեկ տարում Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման կապակցությամբ կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ գործարարներս հարկ ենք համարում մեր կարծիքը հայտնել, քանի որ խնդիրը վերաբերում է տնտեսության զարգացմանն ու հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:

Այդ նկատառումով էլ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահությունը հայտարարում է՝

․Ամուլսարում հանքարդյունաբերության գործունեությամբ զբաղվող «Լիդիան Արմենիան» ընկերությունը իրականացնում է տնտեսական գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

․Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեությունը չի կարող քաղաքական ուժերի կողմից ինքնահաստատման, կայացման տարատեսակ մեկնաբանությունների համար օգտագործվել։

․Հայաստանի ընդերքը չի կարող փակ լինել արդյունահանման եւ շահագործման համար։

․Ընդերքը կարեւոր ճյուղ է, Հայաստանում ունի գիտական եւ գործնական ավանդույթներ, այն անհրաժեշտ է զարգացնել ու օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության բարօրության։

․Դադարեցնել ընդերքի շահագործումը՝ նշանակում է դադարեցնել նաեւ Ջերմուկի հանքային ջրերի արդյունահանումը։

․Ջերմուկի առողջարանային գործունեության նկատմամբ հանրային հսկողություն պետք է սահմանել։

Հաշվի առնելով մեր երկրի բնական հարստություններն ու հատկապես սոցիալ-տնտեսական իրավիճակը, շարունակվող պատերազմն ու շրջափակումը՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը հայտարարվել է գերակա ոլորտ եւ ապահովում է պետական բյուջեի մուտքերի զգալի մասը: Այն, որ հանքարդյունաբերությունը տնտեսական շահավետությամբ հանդերձ առաջ է բերում նաեւ բնապահպանական առանձին խնդիրներ, ակնհայտ ճշմարտություն է: Բայց, բնականաբար, գլխավոր խնդիրը ոչ թե հանքարդյունաբերությամբ չզբաղվելն է, այլ անհրաժեշտ ներդրումներով բնապահպանական վնասը նվազագույնի հասցնելը: Այդպես է ողջ աշխարհում, իսկ Հայաստանը աշխարհի մի մասնիկն է:

Հիշենք մեր պատմության դասերը: Բնապահպանական կոչերի ճնշման տակ փակվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ ավելի խորացնելով էներգետիկ ճգնաժամը՝ հովհարային անջատումներ, էներգիայի սակավության պատճառով չաշխատող գործարաններ, գործազրկություն, արտագաղթ... Միայն տարիներ հետո ի՜նչ մեծ ջանքերով ու հսկայական ներդրումներով վերագործարկվեց այն: Հիշենք նաեւ մեր երկրին հսկայական եկամուտներ ապահովող «Նաիրիտ» գործարանի փակումը, որն առայսօր դժվարանում ենք վերագործարկել: Հետեւաբար՝ օրախնդիրը ոչ թե փակելն է, այլ ճիշտ շահագործելը:

«Լիդիան» ընկերությունը կիրառում է ներկայումս աշխարհում կիրառվող լավագույն փորձն ու գիտական մշակումները բնապահպանության բնագավառում՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով եւ համալիր ծրագրերով, որոնք արդեն սկսվել են։

Կան միջազգային կազմակերպությունների մասնագիտական դրական կարծիքներն ու վերլուծությունների արդյունքները: Ամուլսարի աշխատանքների դադարեցումը միանշանակ վնասելու է մեր երկրի ներդրումային վարկանիշին, քանի որ հանքարդյունաբերությունը նախ պետք է կանխատեսելի լինի: Իսկ Հայաստանում ընդերքի հարստությունները չօգտագործելը պարզապես աններելի է: Բնապահպանները եւ այդ թեմայով բանավիճող, բայց գործին երբեմն անտեղյակ քաղաքացիները միայն պայմանական վնասից են խոսում: Հիշեք նաեւ, թե պատերազմող եւ արտագաղթ ունեցող երկրում Ամուլսարի հանքի շահագործումը եւ հարակից ծառայությունները հազարավոր մարդկանց համար աշխատատեղ են, բնականաբար՝ նվազեցնելու են արտագաղթը եւ տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների մուտք են ապահովելու պետական բյուջե:

Մյուս կարեւոր խնդիրն այն է, որ անպայման պետք է հաշվի առնել սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունում օրինական գործունեություն ծավալող ոչ մի ընկերություն չպետք է խոչընդոտների առջեւ կանգնի, առավել եւս՝ չպետք է տարբերություն դնել՝ այդ ընկերությունը հայաստանյան է թե դրսի կազմակերպություն։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հատկապես հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրները եւ միաժամանակ բնապահպանների արդարացի ահազանգերը պահել ամենօրյա ուշադրության եւ մտահոգության կենտրոնում։ Այստեղ պետական վերահսկողական ատյանների ու բնապահպանների համատեղ աշխատանքը կարող է կարեւոր գործոն ու խթան դառնալ։ Չէ որ մայր բնությունը բոլորիս տունն է եւ այն հնարավորինս անաղարտ պահելը բոլորիս սրբազան գործն է ու քաղաքացիական պարտքը։

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը բնականաբար խորապես մտահոգված է մեր բնության անաղարտության պահպանմամբ, բայց միաժամանակ մենք ժողովրդին աշխատանքով ապահովելու, արտագաղթը նվազեցնելու եւ տնտեսությունն արագ զարգացնելու խնդիրն ու մտահոգությունը ունենք: Մենք կարծում ենք, որ Ամուլսարի հանքի շահագործումը օրախնդիր է, պարզապես՝ կենսական: Չէ՞ որ երկրի ընդերքի հարստությունները փակ պահելու համար չեն, այլ ժողովրդին ծառայեցնելու: Թեեւ խնդիրը առավել քան զգացմունքային է ու տաք, բայց հարկավոր է առանց ավելորդ զգացմունքայնության եւ սառը դատողությամբ մոտենալ: Դա է պահանջում մեր երկրի շահը»,- նշվում է հայտարարության մեջ։

դիտվել է 203 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am