Դա անբարոյականություն է. Մովսես Հակոբյան

«168 Ժամ»-ը գրում է․ «Նոր իշխանությունները 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող-քննող ԱԺ քննիչ հանձնաժողով են ստեղծել, որը, ըստ իրենց, մտադիր է բացահայտել պատերազմի հանգամանքները։ Այս ամենի քաղաքական բուն նպատակները դեռևս հայտնի չեն, թեև Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար, այլ երաշխավորելու, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել»: Նա նաև նշել էր, որ մեղավորներ լինելու դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն, և պատիժն անխուսափելի է։

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։ «Ակնհայտ է, որ հանձնաժողովը ստեղծվել է՝ որպես Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «ջոկեր», երբ նա դրա մասին հայտարարեց այն օրերին, երբ խնդիր կար իր իշխանության հետ»։

Այս ընթացքում քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ, անհատ գործիչներ հայտարարում էին, որ խնդիր են տեսնում նաև նրանում, որ այդ հանձնաժողովը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հաշվի առնելով նրա քաղաքական «ոչ մաքուր» անցյալը: Առավել ևս, որ Ա. Քոչարյանը կոնկրետ սևեռվածություն ունի նախկին իշխանությունների նկատմամբ։

Ինչևէ, իշխանությունները Փաշինյանի հրահանգով այն ստեղծեցին և հասկացան, որ իրենց կենսափորձը և առհասարակ մասնագիտական ունակությունները չեն բավականացնում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու-քննելու համար։ Այդ իսկ պատճառով որոշել են ներգրավել նաև Հայաստանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին ներկայացուցիչներին։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե անհրաժեշտության դեպքում հանձնաժողով կկանչեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Արմեն Աշոտյանն ի պատասխան լրագրողի հարցի՝ ասել էր. «Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչինչ չունի ապրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ …Ի դեպ, լավ կլիներ, որ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի հետ հարց ու պատասխանը, եթե այն պետք է տեղի ունենա, լիներ ուղիղ եթերում»։

Նշենք, որ այս ընթացքում ապրիլյան պատերազմի զինվորների հետ անհայտ նպատակներով հարցազրույց-հարցաքննություններ են անցկացվում։ Նախկին զինծառայողների ընտանիքի անդամներից մեր թղթակցին պատմել էին, որ «դավթարով» տուն եկած երկու տղամարդ հերոս տղաներին ստիպել էին պատմել, վերհիշել ապրիլյան պատերազմի օրերին տեսածն ու ընկալածը՝ դրվագ առ դրվագ: Նրանցից մեկին հետաքրքրել էր անգամ հերոսներից մեկի վիրավորում ստացած մարմինը, բացել և զննել էին սպիները, բժշկական փաստաթղթերը, հետո անցել էին այդ օրերին կիրառված զենքերի մասին հարցադրումներին:

168.am-ի հետ զրույցում հերոսներից մեկը տարակուսել էր, որ զենք չտեսած մարդու են ուղարկել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու՝ հաշվի չառնելով նրա չիմացությունը: Ասում էր՝ զրույցի ընթացքում ամեն զենքի անունը լսելիս՝ պաշտոնյան տեղում միանգամից ինտերնետով որոնում էր տալիս, որ նկարագրվող տեսարանների մասին քիչ թե շատ պատկերացում կազմեր: «Ռեալիթի շոուի» ժանրով աշխատող ինքնահռչակ քննող խումբը զինհաշմանդամներից մեկին նունիսկ համոզել և հարցաքննության համար մինչև Արցախ էր հասցրել իր մեքենայով:

Արցախի Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ հանձնաժողովի գործունեությանը և ապրիլյան պատերազմի շուրջ տարածվող միֆերին՝ ասել է.

«Ես կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ ապրիլյան պատերազմի օրերին զինամթերքի պակաս չի եղել:

Զինամթերքի առկա քանակը բավարար էր անգամ այդ օրերին դիրքերին մոտեցած հակառակորդի հարյուրապատիկ գերազանցող ուժերին ջախջախելու համար: Դրանք հաշվարկված նորմեր են, և այսօր էլ այդ հաշվարկով է զինամթերք տրվում զորամասերին: Ուզում եմ ընդգծել՝ ապրիլյան դեպքերից հետո էլ շարունակվում է նույն քանակությամբ զինամթերք բաշխվել դիրքապահին, այստեղ միֆեր հորինելու իմաստ չկա: Հրամանները կան, կարող եք հանել և ուսումնասիրել՝ ինչ քանակությամբ է զենքը տրվել մինչև 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ և այսօր:

Չի եղել այնպես, որ որևէ մարտական տեխնիկայի մեջ վառելիք չլինի, խնդրում եմ՝ հետևեք պատասխանատու մարդկանց հայտարարություններին, բանակի կարգ ու կանոնից հեռու մարդկանց դատողություններով միֆեր մի՛ տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք հանրության շրջանում:

Ի տարբերություն մյուս բոլոր կառույցների՝ բանակի դեպքում, երբ տեխնիկան շահագործում ես և վերադառնում զորանոց, առաջին գործողությունը, որ կատարվում է հսկիչ կետում անցնելիս՝ դա լիցքավորումն է: Դա պարտադիր գործողություն է, բաքը պիտի լցվի ամբողջությամբ՝ անկախ այն բանից՝ տեխնիկան անսա՞րք է, թե՞ սարքին»:

Անդրադառնալով այդ օրերին ծանր վիրավորում ստացած զինվորներին խոսեցնելու դեպքերին՝ Հակոբյանն ասել է.

«Շատ սխալ եմ համարում, երբ ձեր նշած դեպքերով վիրավորում ստացած զինվորների են խոսեցնում, որոնք հասկանալի պատճառներով իրավիճակից կարող են կցկտուր դրվագներ հիշել, կամ չհիշել ոչինչ, բայց բաներ փոխանցեն, որոնք ընդամենը վերցված են սրա-նրա էմոցիոնալ պատմածներից: Երկար ժամանակ վերականգնվող հիշողությունը ի մի բերող զինծառայողների են հաճախ խոսեցնում և բանակի մասին կարծիք են ձևավորում: Ես դա համարում եմ անբարոյականություն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

դիտվել է 1152 անգամ
Լրահոս
Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am