Հյուպատոսը հաստատում է՝ ազատվել է Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Հարցազրույց Անդորրայում նախկին հյուպատոս Արայիկ Բաղդասարյանի հետ

Պարոն Բաղդասարյան, համացանցում տեղեկություններ են հրապարակվել, համաձայն որի՝ Դուք ազատվել եք Անդորրայում հյուպատոսի պաշտոնից Ձեր քաղաքական հայացքների պատճառով: Խոսքը, մասնավորապես, Ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի համատեղ նկարի հրապարակման մասին է, որից հետո, ըստ աղբյուրի՝ Ձեզ զանգահարել են ԱԳՆ- ից ու ասել, որ Դուք ազատված եք աշխատանքից Ձեր քաղաքական դիրքորոշման պատճառով: Որքանո՞վ է հրապարակումը համապատասխանում իրականությանը: Արդյո՞ք ազատման պատճառը, ըստ Ձեզ, եղել է հենց այդ նկարը: Դրանից առաջ իշխանությունների կողմից Ձեր գործունեության վերաբերյալ դժգողություններ եղե՞լ են:

-Այո, իսկապես ՀՀ ԱԳՆ-ից զանգ եմ ստացել, համենայն դեպս, այդպես է ներկայացել զանգահարողը, ով, սակայն, ի զարմանս ինձ, իմ աշխատանքի հետ կապված որեւէ դժգոhություններ չի հայտնել։ Նա պարզապես կոպտորեն հայտնեց ԱԳՆ-ի դիրքորոշումը, ինչն ինձ մոտ, անկեղծ ասած, պարզապես ժպիտ առաջացրեց։ Որոշ ժամանակ անց ինձ հետ կապվեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից եւ զրույցի ժամանակ հայտնեցին, որ իրենք էլ են զարմացած նման որոշումից, քանի որ այն հակասում է հաստատության կանոններին։

Պարոն Բաղդասարյան, ինչպիսի՞ մակարդակի վրա էին գտնվում հայ-անդորրական հարաբերությունները, եւ որքանո՞վ էին դրանք կարեւոր երկու երկրների համար:

-Մինչեւ իմ նշանակումը Հայաստանի եւ Անդորրայի միջեւ հարոբերություններ, կարելի է ասել, չկային։ Եվ իմ նշանակման ամբողջ իմաստը կայանում էր հենց նրանում, որ ես կառուցեմ եւ զարգացնեմ այդ հարաբերությունները։ Ասեմ ավելին, Անդորրայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կառուցելու համար ինձ Ռուսաստանից հրավիրեցին բիզնես շրջանակների բավականին հարգված եւ հայտնի ներկայացուցիչները։ Նրանք ծանոթացրեցին ինձ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով իմ առջեւ մի շարք խնդիրներ դրեց, որոնք բխում էին բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից։ Հասկանալի պատճառներով, իհարկե, չեմ կարող ներկայացնել մանրամասները, կարող եմ միայն ասել, որ այդ խնդիրները եւ հանձնարարությունները կապված էին մեր պատմության եւ Եվրոպայում ստեղծված իրավիճակի հետ։ Ի դեպ, նշեմ, որ առաջարկ եմ ստացել զարգացնել հարաբերությունները նաեւ Իսպանիայի հետ, սակայն ես, իմ կարողություններից եւ կապերից ելնելով, ընտրեցի Անդորրան։

Ձեզ՝ պաշտոնից հեռացնելու մասին հրապարակման մեջ նշված է, որ դուք ցանկություն էիք հայտնել հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ի՞նչն էր նման ցանկության պատճառը:

-Գիտեք, անկեղծ ասած, նախքան նկարում պատկերված պահը ես երբեք չէի հանդիպել ՀՀ երկրորդ նախագահի հետ, եւ անձամբ նրան չէի ճանաչում։ Իսկ նրա անձի եւ գործունեության վերաբերյալ իրար հակասող տեղեկությունները, բնականաբար, որեւէ կերպ չէին կարող Ռոբերտ Քոչարյանի մասին իմ պատկերացումների ձեւավորման հիմք հանդիսանալ։ Բայց, այնուամենայնիվ, ես միշտ կարծում էի, որ նա կատարյալ ամուսին է ու հայր, եւ որ շատ է նվիրված ընտանիքին, ինչն ինձ համար որոշիչ դեր է խաղում։

Մի ուշագրավ դեպք պատմեմ, որի ականատես դարձա Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ։ Ուրեմն օդանավում՝ ինձանից մեկ շարք այն կողմ, նստած էր Լեւոն Քոչարյանը։ Իսկ իմ դիմաց նստած էր տարեց մի զույգ, որը ողջունեց Քոչարյանին։ Ի պատասխան դրան, Քոչարյանի կրտսեր որդին մոտեցավ ամուսիններին, խոնարհվեց նրանց առջեւ, վերցրեց կնոջ ձեռքը եւ շատ բարեհամբյուր կերպով շնորհակալություն հայտնեց։ Ասեմ ավելին, նույն օդանավում էին նաեւ նախորդ էլիտայի ներկայացուցիչները, ովքեր նստած էին լայն նստատեղերին եւ անգամ չէին ամրացրել ամրագոտիները, քանի նրանց գաբարիտները թույլ չէին տալիս անել դա։ Նրանք զարմանքով հետեւում էին տեղի ունեցածին։ Իմ կողմից ուզում եմ հուշել բարձ ամբիոններից գոռացող երիտասարդներին, որոնց ձայնն անգամ վերջնականապես չի ձեւավորվել. ոչ թե «Դու», այլ՝ «Դուք»։ Հարգանքը ձեռք բերված երեւույթ է, այն հնարավոր չէ ուժով ճնշել։

Ի՞նչ եք պատրաստվում անել այժմ, երբ ստիպված լքել եք Ձեր պաշտոնը: Կա՞ն որեւէ ծրագրեր:

-Ես ծառայել եմ եւ ծառայելու եմ իմ պետությանը, ինչպես դա անում էին իմ նախնիները։ Եվ ծառայելու եմ պետությանը, ոչ թե ղեկավարներին։ Ի դեպ, որդիս վերջերս նշանակվել է բավականին բարձր պաշտոնի արտերկրում, եւ նա գիտակցում է իր առաքելությունը։ Եվ վաղ թե ուշ նա իր բոլոր ջանքերը գործադրելու է Հայաստանի զարգացման համար։

 

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am