Հիմա ո՞վ պիտի պատասխան տա 1.5 տարվա անիմաստ կորստի ու երկրին հասցված վնասների համար․

«168 ժամը» գրում է. «Երկար մանևրելուց հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը որոշեց բացեիբաց հայտարարել, որ Ամուլսարի ճանապարհները պետք է բացվեն։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ վերջը դա էր լինելու։ Այլ հարց, որ հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները, կարծես, պատրաստ չեն դրան ու շարունակում են շրջափակված պահել Ամուլսար տանող ճանապարհները։

«Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը` ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որ այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,-ի պատասխան հանքի ճանապարհները բացելու վարչապետի կոչի` հայտարարեցին ջերմուկցիները։

Ահա այսպես։ Հիմա ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը։ Այն կառավարությունը, որը հայտնվել է իր հյուսած ծուղակում ու այժմ փորձում է այնտեղից դուրս գալ, բայց դա այլևս հեշտ չէ։ Մեկուկես տարի մարդկանց տրամադրել են, որ հանքը չի շահագործվելու, իսկ հիմա հանկարծ որոշել են, որ չէ՛, ճանապարհները պետք է բացվեն։ Խնդիրն այն չէ, ճանապարհները բացելը և հանքը շահագործելու հնարավորություններ տալը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ էին ժամանակին մարդկանց թյուրիմացության մեջ գցում։

Ամեն ինչ, անշուշտ, այլ կերպ կլիներ, եթե կառավարությունն իր տեղում լիներ։ Մեկուկես տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ Ամուլսարի ծրագրի արգելափակումը լուրջ խնդիր է դառնալու երկրի համար։ Որ այն կասեցնելու կամ արգելելու բավարար հիմքեր չկան։ Ու չնայած դա կառավարությունում շատ լավ գիտեին, այնուհանդերձ ժամանակին անթաքույց խրախուսում էին այն ամենը, ինչ կատարվում էր Ամուլսարի շուրջ։

Մեկուկես տարի կառավարությունը ոչինչ չարեց հանք տանող ճանապարհները բացելու համար։ Ոչինչ չարեց ոչ թե նրա համար, որ հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր էր պարունակում, այլ այն պատճառով, որ այդպես էր պահանջում իշխանության շահը։ Հասարակության շրջանում հեղափոխական էյֆորիան բարձր պահելու խնդիր կար։ Իսկ Ամուլսարը դրա համար վատ միջոց չէր։ Ու ոչինչ, որ դրանից տուժում էր երկիրը։

Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի ճանապարհների փակ լինելը «լրջագույն պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի» համար։ Որ շահագործում թույլ չտալը կարող է միջազգայնորեն խտրականության խնդիր առաջացնել` հաշվի առնելով, որ Հայաստանում կան այլ հանքեր։ Ասենք` Թեղուտը կամ Զանգեզուրը։ Միայն հիմա է վարչապետը հիշել, որ Ամուլսարի հետ կապված կան տնտեսական և անվտանգության խնդիրներ։ Այնպիսի տպավորություն է, որ նախկինում այդ խնդիրներ չկային և նոր առաջացան։

Պարզ է, որ այդպես չէ։ Այդ ռիսկերը միշտ էլ եղել են ու կան։ Այսուհետ ևս լինելու են։ Ու եթե միայն հիմա է կառավարությունը դա գլխի ընկել, ապա շատ վատ է։ Վաղուց էր պետք այդ մասին մտածել։ Թե չէ բանը բանից անցել է` նոր կառավարությունը հիշել է Ամուլսարի ծրագրի դադարեցման հնարավոր տնտեսական հետևանքների ու վնասների մասին։

Խնդիրն այն գումարը չէ, որն անիմաստ ծախսվեց բնապահպանական փորձաքննություն անցկացնելու վրա։ Խնդիրն առաջին հերթին՝ ժամանակի անտեղի կորստի, երկրի տնտեսությանն ու ներդրումային հեղինակությանը հասցված վնասների մասին է։

Երբ ի սկզբանե էլ հայտնի էին այն բոլոր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ Ամուլսարի ծրագրի շրջափակման հետևանքով, ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը, և այն ի՞նչ տվեց մեզ։ Ո՞ւմ էր սա ձեռնտու։ Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե իր անպատասխանատու պահվածքի հետևանքով ինչպիսի վնասներ է հասցրել Հայաստանի տնտեսությանը ու դեռ հասցնելու է` անկախ նրանից՝ կշահագործվի՞ Ամուլսարը, թե՞ ոչ։

Այսօր արդեն ըստ էության որևէ նշանակություն չունի, որ վարչապետը կոչ է անում բացել հանք տանող ճանապարհները։ Գնացքը վաղուց գնացել է, և էական չէ` ծրագիրը կվերսկսվի՞, թե՞ ոչ։ Միևնույն է, այն արդեն թողել է իր բացասական ազդեցությունը։ Ու դեռ մեծ հարց է, թե ինչքան ժամանակ պետք կլինի երկրի ներդրումային հեղինակությունը վերականգնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1044 անգամ
Լրահոս
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am