«Նա մեծ սխալներ է թույլ տվել». Թրամփը՝ Բոլթոնի ազատման մասին
«Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու,ովքեր խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն ունեն։Կա հինգ թեկնածու, որոնց հետ ես ծանոթացել եմ վերջին 3 տարիների ընթացքում, և որոնց ես համարում եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ,ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա տեղեկացրել է նաև, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը հայտնի կլինի հաջորդ շաբաթ։
Ինչ վերաբերում է այդ պաշտոնից Ջոն Բոլթոնի ազատմանը, ապա ԱՄՆ նախագահը նշել է, որ նրան պաշտոնից ազատել է «կոպիտ սխալներ թույլ տալու պատճառով»։ Նա հաճախ ընդհանուր հայտարարի չի եկել Սպիտակ տանը կարևոր դերակատարում ունեցող անձանց հետ։
«Բոլթոնը վարչակազմի մի շարք աշխատակիցների հետ լեզու չի գտել և «մի քանի շատ լուրջ սխալներ է թույլ տվել»։Իրականում ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ (Բոլթոնի), սակայն նա ընդհանուր լեզու չէր գտնում վարչակազմից մարդկանց հետ, որոնք ինձ համար կարևոր նշանակություն ունեն»,-ասել է Թրամփը: