«Հրապարակ» թերթը գրում է. «Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռացումը 2 օր է՝ թոփ նյուզ է աշխարհում, ինչի նկատմամբ անտարբեր չէին նաեւ Հայաստանում` ոչ միայն այն պատճառով, որ օրերս ԱՄՆ է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլեւ որ Բոլթոնն ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ այցելել էր Հայաստան թավշյա հեղափոխությունից հետո` շատ հստակ մեսիջներով` Իրանի հետ սահմանին, Փաշինյանի մանդատին ու արցախյան խնդրին առնչվող:
ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանին հարցրինք` այդ հրաժարականն օրակարգային փոփոխություններ կմտցնի՞ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում․ հայտնի է, որ Բոլթոնն առավել կոշտ արտաքաղաքական մոտեցումների կողմնակից էր։ «Պետք է հասկանալ` ով է անվտանգության հաջորդ խորհրդականը, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղությամբ են ընթանալու հարաբերությունները։ Բոլոր դեպքերում, պարոն Բոլթոնի հետ բավականին լավ աշխատանքային հարաբերություններ էին հաստատվել»:
Հանդիպումների ի՞նչ մակարդակ է սպասվում Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի ժամանակ։ «Հենց այս պահին, երբ Դուք այդ հարցն ուղղում եք ինձ, տեղի է ունենում ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի այցը Հայաստան»: Այն կանխորոշիչ կլինի՞ ապագա հանդիպումների համար։ «Իհարկե»:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը երեկ վերջապես հայտարարեց, որ Վ. Պուտինը կգա Հայաստան․ ի՞նչ եք կարծում՝ դա կապվա՞ծ էր Բոլթոնի հրաժարականի հետ: «Ես պարզապես գիտեմ, որ պարոն դեսպանը հայտարարել է` Վ. Պուտինը կգա Հայաստան»: Սկսել եք նախապատրաստվե՞լ այցին։ «ԵՏՄ նիստի նախապատրաստությունները սկսվել են կես տարի առաջ»։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է այդ նիստն անցկացվի Գյումրիում։ «Ես նման ինֆորմացիա չունեմ»:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը:
Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:
դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։
Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։
Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունները, առաջիկա զորակոչ:
Դեկտեմբերի 6-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերիղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր»ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-իհայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում ՄարինեՕհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. Ոլորտի առաջնահերթություններն ու կատարվածաշխատանքները: 2. Օրեր առաջ միջազգային ...
Դեկտեմբերի 6-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները՝ Բրատիսլավայի հանդիպման պրիզմայով:
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կխոսի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների մասին, կանդրադառնա Արցախյան բանակցային գործընթացին, հնարավոր զարգացումներին՝ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված դիրքորոշման ֆոնին։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը և Գ. Վիրաբյանը:
Թեմա՝ բողոքի ակցիաներ, ոստիկանության թավշյա գործողություններ, առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ( Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով), Մարինա Խաչատրանի իրականացրած դրամահավաքն ինչ ընթացք է ստացել:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը և գյուղմթերքի փորձագետ Ա. Հովհաննիսյանը:
Թեմա՝ գյուղմթերքի և մսամթերքի գնաճ