«Սատանան» հեռացավ. Արցախյան բանալին դարպասից այն կողմ

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ազատվեց պաշտոնից: Հրաժարականը նախագահ Դոնալդ Թրամփն է պահանջել, դա պատճառաբանելով քաղաքականության շուրջ մի շարք սուր տարաձայնություններով, և նշել է, որ համաձայն չէր նրա շատ առաջարկների հետ:

Դեռ անցյալ աշնանը Բոլթոնը ժամանեց Հարավային Կովկաս։ Երևանում Բոլթոնը Արցախի թեմայով որոշ հայտարարություններ արեց։ Նա հստակ նշեց, որ Փաշինյանից կոնկրետ քայլեր է ակնկալում ղարաբաղյան հարցում․ «Եթե ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններում վարչապետն ու նրա քաղաքական ուժը ստանան մանդատ, դա վարչապետի համար լավ հնարավորություն է՝ նաև Արցախի խնդրի լուծման համար վճռորոշ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Եթե պատրաստակամություն լինի, մենք էլ, որպես համանախագահող-երկիր, կաշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ արձագանք լինի»:

Ավելին՝ Բոլթոնը շատ հասկանալի լեզվով խոսեց ամերիկյանի զենքի առավելության մասին՝ ի համեմատություն ռուսական զենքի։ Բոլթոնի խոսքով՝ ՀՀ-ին և Ադրբեջանին զենք վաճառելու փաստը Ռուսաստանին այդ երկրների վրա ազդեցության մեծ լծակներ է տալիս. «Իսկ դա խաղաղության չի բերում: Նշեմ նաև, որ մենք՝ ամերիկացիներս, հավատում ենք մրցակցությանը՝ որպես շարժիչ ուժ: Միանշանակ, մեր զենքն ավելի լավն է, քան ռուսականը»:

Բանը հասավ նրան, որ պաշտոնական Մոսկվան արձագանքեց Բոլթոնի այդ հայտարարությանը, այն այսպես ասած՝ հանդուգն համարելելով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում արած հայտարարությունները: Մոսկվան համեմատել էր Բոլթոնի խոսքերը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` ավելի վաղ արած հայտարարության հետ, ըստ որի` ԱՄՆ-ը ՀՀ-ում աջակցել է որոշ խմբերի:
«Թվում էր` ավելի մեծ անքաղաքավարություն, որը չի տարբերվում ներքին գործերին միջամտելուց, չի կարող լինել: Պարզվեց, որ այդպես չէ»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Նշվում էր նաև, որ «Բոլթոնը պահանջել է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից (չէր թաքցվում, որ խոսքը ՌԴ-ի հետ ավանդական բարեկամության մասին է)»: «Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է, որ Փաշինյանը ընտրություններից հետո նախաձեռնող քայլերի կդիմի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Բնականաբար, չի մոռացել նաև գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,- նշվել էր հաղորդագրությունում:

Հայաստանում Բոլթոնը նաև Իրանի հանդեպ օղակը սեղմելու անհրաժեշտության մասին էր խոսել։ Այսինքն, Բոլթոնն իր այցով կոնկրետ Հայաստանից դիրքորոշման փոփոխություններ էր ակնկալում՝ աշխարհաքաղաքական փոփոխություններ:
Այսօր Ռուսաստանն ու Իրանը մեկնաբանել են ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողությունը:

Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո, նշել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Թեման այն չէ, թե Վաշինգտոնում ով որտեղ ինչով է զբաղվում, այլ այն, թե հարաբերությունների նորմալացման հեռանկարների և դրանց բարելավման տեսակետից այն ինչ արդյունք կարող է ունենալ»,- նշել է դիվանագետը: «Ուստի մենք պատրանքներ չունենք, մենք առանձնակի հույսեր չենք տածում տեղի ունեցածի առնչությամբ: Այն, ինչը կարող է փոխվել ամերիկյան արտաքին քաղաքականության ասպարեզում, կոնկրետ դրա ռուսաստանյան սեգմենտում, գնահատելու ենք բացառապես ըստ կոնկրետ գործողությունների»,-նշել է նա:

Բոլթոնի պաշտոնաթողությունը մեկնաբանել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին: «Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն է և դիմադրությունը: Ամերիկացիները պետք է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չէ: Ռազմամոլները պետք է հեռանան»,- ասել է Ռոհանին:

Այսպես, ինչու՞ հեռացրեցին Բոլթոնին...

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ Բոլթոնի հեռանալու փաստը տեղի ունեցավ Քեմփ Դեյվիդում Թալիբանի հետ նախատեսված խաղաղության բանակցությունները չեղյալ հայտարարվելուց անմիջապես հետո, բանակցություններ, որտեղ պիտի քննարկվեին Աֆղանստանից ամերիկյան հազարավոր թվակազմով ուժեր դուրս բերելու հետ կապված հարցեր։ Իսկ Բոլթոնը միշտ էլ դեմ է եղել նման գործարքի։ Ինչպես վերլուծաբան Թոդ Բելթն է ասում, ամենամեծ խնդիրը Բոլթոնի շուրջ գոյացավ, երբ վերջինս որոշեց չմասնակցել թալիբների հետ հանդիպմանը։ Բոլթոնի հետ կապված այս պատմությունը զարգացավ այն ժամանակահատվածում, երբ նախագահը փորձում է դիվանագիտական եղանակով խոսել թշնամական համարվող երկրների ղեկավարների, այդ թվում Իրանի ու Հյուսիսային Կորեայի հետ։

Մերձավոր Արևելքի հարցերով հաստատության վերլուծաբան Ալեքս Վաթանկան հիշեցնում է, որ Բոլթոնն Իրանի հարցում, օրինակ, եղել է այստեղ իշխանափոխություն իրականացնելու ջատագով։ Ու հիմա, ասում է նա, երբ Բոլթոնն այլևս հեռացված է, Իրանում իշխանափոխություն իրականացնելու հարցը հանվում է օրակարգից, ինչը, նրա խոսքերով, երկխոսության տեղ է բացում Վաշինգտոնի ու Թեհրանի համար։
Ջոն Բոլթոնը միշտ էլ համարվել է , ամերիկյան լեզվով ասած «բազե», այսինքն՝ գործիչ, որը քաղաքականությունը փորձում է հենել ԱՄՆ-ի ռազմական կարողության վրա։ Այս հարցում հաճախ են եղել բախումներ Թրամփի հետ, որը չնայած իր հռետորաբանական փորձառությանը, իրականում դեմ է դեպի օտար երկրներ ռազմական ներխուժում իրականացնելու քաղաքականությանը։

Բոլթոնին պաշտոնից Թրամփն ազատեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի դաշնակիցները մտահոգություն են արտահայտում վարչակազմում որոշ դեպքերում առկա անորոշությունների առնչությամբ։ Ինչպես Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոս Թոդ Բելթն է ասում, «Դաշնակիցներն ուզում են, որ ԱՄՆ-ի վարչակազմը խոսի մեկ լեզվով և այդ լեզվով խոսի շարունակ»։

Նկատենք, Բոլթոնը ազգային անվտանգության հարցերով երրորդ խորհրդականն է, որին Թրամփը հեռացրել է անցած երեք տարիների ընթացքում։

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մետիսը Բոլթոնի հետ մի հանդիպման ժամանակ այսպես էր արտահայտվել՝ «Ճի՞շտ է, որ ձեզ բնորոշում են որպես սատանայի մարդկային մարմնացում...»

Թամար Բագրատունի

դիտվել է 2730 անգամ
Լրահոս
Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am