Ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև է և ասում է՝ ինքը եկել է պաշտպանելու ոչ թե Ռոբերտ Քոչարյան անձին, այլ երևույթը:
«Ես աջակցում եմ ոչ թե Ռոբերտ Քոչարյան անձին, այլ Ռոբերտ Քոչարյան երևույթին, որը մեր պետությանը, մեր ժողովրդին հաղթանակ բերած, զարգացում ապահոված անձ է: Ինձ այստեղ բերել է այն վիրավորանքն արդարադատության նկատմամբ, երբ առաջին անգամ անզեն ոստիկանների վրա կրակելու հրաման տվող Նիկոլ Փաշինյանը և զինված ընդդիմություն կերտած Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր շինծու և հակասահմանադրական մեղադրանքով կալանավորել և կալանքի տակ են պահում Ռոբերտ Քոչարյանին, ով մեծ ներդրում ունի Արցախի և Հայաստանի անկախության կերտման և հզորացման գործընթացում: Ես վիրավորված եմ նրանից, որ սահմանադրական կարգի դեմ գործած մարդիկ այսօր, ուզուրպացնելով ժողովրդի հոգեկան պոռթկումը, եկել են իշխանության գլուխ և իրավական գործընթաց են սկսել, որ ծածկեն, կոծկեն և պատմության մեջ մոռացության մատնեն իրենց կատարած ոճրագործություններն ու հանցագործությունները»,-ասաց նա:
«Նրանք 2008թ. ամբոխին զինել էին մահակներով, սուր, կտրող գործիքներով և մոլոտովյան կոկտեյլներով, և ծեծվում էին, ջարդվում էին, այրվում էին ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանական տեխնիկան, երբ Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին անվանեց «ղզիկ ոստիկաններ», և ասաց, որ մենք հիմա ոստիկաններին ողջույններ կուղարկենք, և հենց իր կանգնած տեղից կրակեցին ոստիկանների ուղղությամբ: Ես ուզում եմ պատմական արդարություն, իրական արդարադատություն: Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, բայց իր կատարած չարագործությունները մեր ազգի և պետականության հանդեպ մահացու հարված են հասցրել մեր ազգային հզորությանը, և այսօր վտանգված է մեր անկախ պետականության գոյությունը: Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել իր կատարած ոճրագործությունից և մեղքը գցել անմեղ մարդու վրա, դա ազգակործան ուղի է, որը նա իրականացնում է հանուն իր սորոսյան մի քանի գրոշի»:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը