Պուտինը կգա՞ Հայաստան
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ համապատասխանում են արդյոք իրականությանը լուրերը, թե Պուտինը կարող է հրաժարվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Վլադիմիր Պուտինի այցին Երևան պետք է սպասել, ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հարցին՝ կգա՞ Պուտինը Հայատան, դեսպանը պատասխանեց. «Դուք այլ ինֆորմացիա ունե՞ք, ես չունեմ»։