Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի

168 ժամը գրում է. Վերջերս պաշտոնանկ արված Սոցապծառայության սկանդալային պաշտոնյան վերադարձվել է պետական համակարգ և դարձյալ բարձր պաշտոն է զբաղեցնում: Խոսքը հեղափոխության «քայլարշավով» մինչև Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնին հասած Արսեն Օհանյանի մասին է, որը, ըստ հրապարակումների, ՍԱԾ-ում մի ամբողջ տարի զբաղված է եղել սևեր-սպիտակներ բաժանումով գործնթացներ հրահրելով:


Սակայն Արսեն Օհանյանը, հիշեցնենք, հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում 168.am-ի հայտնի հրապարակումից հետո, որում տեղ էին գտել պետական պաշտոնյայի կողմից այդ մեկ տարվա ընթացքում արված սեռաքաղց գրառումներն ու ցենզուրայից դուրս բնորոշումներով ձևակերպումները՝ հայկական բանակի մասին:

Այս հրապարակումից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնյան ազատվեց աշխատանքից:

Եվ ուշագրավ է այն, որ խայտառակ գրառումներով հայտնի դարձած երիտասարդին վարչապետի որոշումից հետո իր մոտ է կանչել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և օրեր անց նրան նշանակել պատասխանատու օղակում:

Օգոստոսի 8-ից հեղափոխական երիտասարդը Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավարի տեղակալն է։ Սա մի կառույց է, որն իր իրավասությունների շրջանակով և իրականացվող ծրագրերի քանակով, ֆինանսական շարժի ծավալով ոլորտում ունի ազդեցիկ դերակատարում, և, կարելի է ասել, ընկալվում է՝ որպես երկրորդ նախարարություն:

Հիշեցնենք, ՍԱՊԾ-ում Արսեն Օհանյանը մեկ այլ հեղափոխական ղեկավարի տեղակալ էր նշանակվել դեռ անցած տարի և պարբերաբար հայտնվում էր ներքին կոնֆլիկտների կենտրոնում: Պատճառը, ըստ աշխատակիցների, Արսեն Օհանյանի՝ ակտիվիստի հոգեբանությունից դուրս չգալն էր, նա այդպես էլ չի համակերպվել պետական կառավարման համակարգի կարգ ու կանոնին:

Ի դեպ, իր վերջին հայտնի գրառումներից մեկը, որով Օհանյանը հրապարակային բողոքում էր իր չդիմանալու մասին, հասցեագրել էր հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ դա արել էր պետական պաշտոնյան՝ իր հեղափոխական թիմակցի դեմ ՝ արհամարհելով պետական համակարգում ընդունված արարողակարգային ընթացակարգերն ու որոշ նրբություններ, ինչը հիմա էլ փաստացի խախտվում է նախարար Արսեն Թորոսյանի կողմից:

Նա փաստացի իր մոտ է վերցրել մեկին, որին Փաշինյանն ազատել է չխայտառակվելու համար:

դիտվել է 1749 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am