Պուտինն ու Նաթանյահուն կբանակցեն
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վաղը տեղի կունենա Իսրայելի վարչապետ Նաթանյահուի աշխատանքային այցը: Վաղը Սոչիում կկայանան ռուս-իսրայելական բանակցությունները, Պուտինը վաղը կլինի Սոչիում»,-ասել է նա: