Բոլթոնի հեռանալով՝ շահելու է տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը. Իրանցի վերլուծաբան

«Իրանը Հայաստանին ռուսական գազի գնից էապես տարբերվող բարձր գին չի առաջարկի»,- այս մասին 168 ժամի  հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի օրերս արած մեկնաբանություններին իրանական գազը ՀՀ մատակարարելու թեմայի շուրջ:

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ դեսպան Թումանյանն ասել էր, որ ռուսական գազի գինը ձեռնտու է մեզ, իսկ իրանական գազն ավելի լավ պայմաններով մեզ չի առաջարկվել։ Դեսպանի համոզմամբ՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարած այցի ժամանակ բաց տեքստով հայտարարվել էր, որ Իրանը պատրաստ է ավելի մեծ քանակությամբ գազ առաքել Հայաստան, սակայն կան բազմաթիվ խոչընդոտներ այդ հայտարարությունն իրականություն դարձնելու համար։

«Գազի հետ կապված մի ուրիշ գաղափար էլ կա։ Ըստ այդ իդեայի՝ թուրքմենական գազը կարող է մեր տարածաշրջանով անցնել, և այդ գազը կարող ենք փոխանակել իրանական գազի հետ։ Հայտարարեմ, որ ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է, այն միջազգային գնից ցածր է, իսկ իրանական գազը, եթե անգամ մենք կանխիկով ստանանք, ավելի լավ պայմաններով մեզ չի առաջարկվել»,- ասել էր Իրանում ՀՀ դեսպան Թումանյանը։


Ալի Սալամին ասաց, որ հայ-իրանական գազային համագործակցություն արդեն իսկ կա, և ներկայումս կիրառվող գինը չի տարբերվում ռուսական գազի գներից: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ շատ ավելի ծավալուն համագործակցության դեպքում Հայաստանը չի տուժելու:

 

«Կարծում եմ, ընդհակառակը՝ Հայաստանը կշահի, եթե ևս մեկ մատակարար հայտնվի, և մրցակցություն, ռուսական գազին այլընտրանք առաջանա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը ևս ժամանակ առ ժամանակ փոփոխում է գները, և անկանխատեսելի է, թե ինչ կլինի 2-3 տարի անց, ինչպիսի գներ կառաջարկվեն Հայաստանին: Իսկ իրանական գազի մուտքը Հայաստան ավելի մեծ վստահություն կներշնչի, բանակցելու հնարավորություն կտա և իրական այլընտրանք կլինի: Հասկանալի է, որ ենթակառուցվածքների հարցը դեռ խնդիր է, և «խոչընդոտ» ձևակերպման ներքո հայկական կողմը նկատի ունի հենց ենթակառուցվածքների հարցը, որը լուծելի է, և կողմերը ժամանակի ընթացքում, կարծում եմ, կլուծեն այս հարցը, հատկապես, երբ ավելի խոշոր գազային տարանցման ծրագրեր կան: Կարծում եմ՝ դինամիկան Իրան-ՀՀ էներգետիկ հարաբերությունների սերտացման օգտին է, այն խնդիրները, որոնք առկա են, տեխնիկական հարցեր են, որոնք, կարծում եմ՝ անլուծելի չեն: Վստահ եմ, որ Իրանը Հայաստանին չի առաջարկելու թանկ գազ, այդ գինը ռուսական գնից էապես չի տարբերվելու»,- ասաց նա:

Խոսելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից՝ Սալամին ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բոլթոնին հեռացնելու որոշում պետք է կայացներ շատ ավելի վաղ, քանի որ կողմերը ոչինչ չշահեցին հարաբերություններում առաջացած այս սրումից, որը, նրա խոսքով, միանշանակ Բոլթոնի քաղաքականության հետևանքն էր: «ԱՄՆ-ը պետք է հրաժարվի իր ռազմական հռետորաբանությունից, նման պայմաններում բանակցություններ հնարավոր չեն: Բայց կարելի է հուսալ, որ դա այլևս չի լինի, հենց այդ պատճառով Բոլթոնը հեռացավ: Կարծում եմ՝ բանակցությունների երկար չենք սպասի, ավելին, ես դրական ակնկալիքներ ունեմ այդ բանակցություններից, հուսանք, որ լարվածությունը կթուլանա ԱՄՆ-ում անցկացվելիք ընտրություններին ընդառաջ: Կարծում եմ՝ կլինի նախագահների մակարդակով հանդիպում առաջիկա շաբաթների ընթացքում: Սակայն մինչ դա պետք է սպասել, մինչ Թրամփը խորհրդականի պաշտոնում նոր գործիչ կնշանակի, նրա մոտեցումներից պարզ կդառնա, թե ինչպիսին կլինեն առաջիկա զարգացումներն ԱՄՆ-Իրան հարաբերություններում: Կարծում եմ, որ այդ հարաբերություններն ավելի սուր չեն լինի, քան Բոլթոնի պաշտոնավարման օրոք»,- ասաց Սալամին:

Նրա համոզմամբ՝ տարածաշրջանը մեծապես կշահի Բոլթոնի հրաժարականից, եթե նաև բանակցությունները հաջողվեն: «Ամենապարզ դրական հետևանքը կլինի պատժամիջոցների վերացումը, որից կշնչի ողջ տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը և հայ-իրանական հարաբերությունները, կվերանա պատերազմի սպառնալիքը, որը մեծ աղետ կարող էր դառնալ ողջ տարածաշրջանի և աշխարհի համար:

Սպասումները դրական են, բայց Իրանը դեռ այլ ամերիկյան ուղերձների կարիք կունենա, որպեսզի վերահաստատի ԱՄՆ նախագահի աշխատակազմի նոր տրամադրվածությունն Իրանի հանդեպ: Այնուամենայնիվ, բացասական զարգացումների սպասումները տարածաշրջանում Բոլթոնի օրոք շատ էին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում, քանի որ տարածաշրջանում անկայունությունն անդրադառնալու էր նաև իրավիճակի վրա ԼՂ գոտում, կշահեն մեր երկկողմ հարաբերությունները, որոնք սահմանափակված են պատժամիջոցների պատճառով»,- ասաց նա:

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am