Սեփականաշնորհումները հետ շրջելու գործընթաց է սկսվել. վարչապետ
«Մեղրու ազատ տնտեսական գոտին, ըստ էության, հողատարածք չունի։ Ինչու. որովհետև այն ժամանակ, երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ տեղեկացել էին, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, շատ ճարպկորեն կողքի հողերը սեփականաշնորհել էինՓաստացի տարածք չկա այնտեղ գործունեություն ծավալելու։ Հարուցվել է քրեական գործ, ձեռք բերված ապացույցների հիման վրա սկսվել է ընթացակարգ՝ այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումները հետ շրջելու համար։ Հիմա այդ հարցը դատարանի օրակարգում է», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատեց, որ Մեղրու անցակետի արդիականացման հետ կապված շատ խոշոր ծրագիր կա։ Նախագիծը հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականին։
Մեղրի խոշորացված համայնքում գազաֆիկացում չկա։ Հույս ունեմ որ հնարավոր կլինի հաջորդ բյուջեից գումար հատկացնել՝ լուծելու այդ հարցը,ասաց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ես տեղյակ եմ», - ասաց վարչապետը։