Կոկորդիլոս բուծող հեղափոխական մարզպետը 1 րոպե ուշ պատասխանելու համար աշխատանքից ազատել է աշխատակազմի ղեկավարին և իր մորաքրոջ հարսին նշանակել

168 ժամըգրում է․

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ թվով 7-րդ հայցն է մտել դատարան։ Այս անգամ հեղափոխական մարզպետի որոշումը բողոքարկում է Արման Դերմոյանը, որին մարզպեը, ի վերջո, պաշտոնանկ արեց սկանդալային նկատողությունից հետո:

Հիշեցնենք, ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին Գարիկ Սարգսյանը պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով՝ 18:01-ին պատասխանելու համար. կանչել, ասել էր՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր: Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում և գրավոր հիմնավորում էր պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա 1 րոպե ուշացումով «շեֆին» արձագանքելու մեջ»: Իսկ Դերմոյանը, հիշեցնենք, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, որի վրա էր դրված ղեկավարի պարտականությունները ՝ հաստիքը միտումնավոր թափուր պահելու պատճառով:

Մամուլում այս անհարկի նկատողությունը մեծ աղմուկ բարձրացրեց, Դերմոյանի նկատմամբ նշանակվեց ծառայողական քննություն:

Մարզպետարանի աշխատակիցները նկատում են՝ ծիծաղելի է, որ մարզպետն ուշացման համար պատժում է ենթակային, բայց ինքը նշանակվելուց հետո երբեք մարզպետարան առավոտյան 9:30-ից շուտ ոտք չի դնում: Մարզպետը 1 րոպեի համար տված հրամանով վախեցնում է ենթականերին՝ չիմանալով, որ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս քաղծառայողին վերադասի գրությանը պատասխանել նաև 24 ժամվա ընթացքում:

Իսկ Դերմոյանի առաջին նկատողությունը, ըստ աշխատակիցների, «սարքած գործ է եղել, հանձնարարականից հետո զանգերով միջամտել են նրան՝ պլանավորված, որպեսզի նկատողության հիմքեր ստեղծեն ու հող պատրաստեն մարզպետի մտերմուհու համար»: Խոսքը մարզպետի մորաքրոջ հարսի՝ Լիլիթ Միրզախանյանի մասին է։ Ըստ մամուլի հրապարակումների, նրա կուրացիայի տակ է գործում ողջ մարզպետարանը, թեև նա ունի ընդամենը խորհրդականի կարգավիճակ: Բանն այն է, որ Լիլիթ Միրզախանյանը մարզպետի կատարյալ վստահորդն է համարվում, և հեղափոխությունից հետո համաձայնել է գալ մարզպետարան՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելու հեռանկարով, պարզապես չի հերիքել կառավարման տարիների փորձը: Ուստի, կոկորդիլոսների սիրահար մարզպետը այդ հաստիքը մտածված թափուր էր պահում մորաքրոջ հարսի համար:

Եվ ահա, Քաղծառայողի մասին օրենքի փոփոխությունից հետո միանգամից երկու բան տեղի ունեցավ՝ մի կողմից՝ փոփոխված չափանիշերով բաղձալի պաշտոնը հասանելի դարձավ Լիլիթ Միրզախանյանին, մյուս կողմից՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը փորփրեց և հիմքեր գտավ, որպեսզի Դերմոյանի ազատումով նվեր անի մորաքրոջ հարսին:

Լիլիթ Միրզախանյանը այլևս մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է, իսկ Արման Դերմոյանը Արարատի և Վայոց ձերի ընդհանուր իրավասության դատարանում կվիճարկի մարզպետի ստորագրած ազատման հրամանը: Նա պահանջում է չեղարկել ազատման հրամանը, վերականգնել աշխատանքի և փոխհատուցել ապօրինի ազատման հետևանքով զրկված աշխատավարձի հանրագումարը:

Արման Դերմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1 րոպեանոց ուշացման ծիծաղելի դեպքից հետո թեև ծառայողական քննությամբ հաստատվել էր իր կարգապահ աշխատանքը, միևնույն է, ինքը սպասում էր այս ազատման հրամանին: Իսկ որպես պատրվակ՝ ասում է՝ պնդել են, թե ԱԺ-ում հինգ ու կես տարի Փորձաքննության վերլուծական վարչությունում (նախկինում՝ Օրենսդրության վերլուծության վարչություն) աշխատելը բավարար հիմք չէ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը լինելու համար, հետևաբար՝ նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի նշանակումը ոչ օրինական է եղել: Մինչդեռ Դերմոյանի խոսքով՝ պաշտոնի անձնագրի հետ համապատասխանությունը ստուգվել է և իրեն՝ որպես քաղծառայողի, նշանակումն արվել է ԱԺ-ում ունեցած ստաժի հիմքի վրա:

Հիշեցնենք, Արարատի մարզում իբր հիմնադրվող կոկորդիլոսի բուծարանով հայտնի դարձած մարզպետը ժամանակ առ ժամանակ հայտնվում է տարբեր սկանդալային պատմություների կենտրոնում: Ամենահայտնի դեպքը, թերևս, 40 հա կաթիլային համակարգի մասին ոչ կոմպետենտ հայտարարությունն էր, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրիպակ համարեց:

Հաջորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին՝ Մասիսում գրանցված միջադեպն էր Նիկոլ Փաշինյան ելույթից հետո: Հիշեցնենք, մարզպետի տեղակալի ու վարորդի միջև ծեծկռտուք էր եղել, այս թեման ևս մամուլի հրապարակումներից հետո հասավ ոստիկանություն, սակայն լղոզվեց ու մոռացվեց արագ: Մյուս աղմկահարույց դեպքը մարզպետի մասնակցությամբ՝ միանգամից երեք մարզային բժշկական կենտրոնների (ԲԿ) պաշտոնանկ արված ղեկավարների դատական հայցերն էին ու Վեդու ԲԿ-ի ղեկավար Մ. Տալոյանին 5.6 մլն դրամ չփոխանցված վերջնահաշվարկի թեման:

Հիշեցնենք, նրանց բոլորին Գարիկ Սարգսյանի կողմից հարկադրված ազատման հրամաններն այսօր վիճարկվում են դատարանում, հարկադրանքի մասին հրապարակվեց մամուլում սակայն մարզպետի կուսակցության առաջնորդ, նրա կնքահայրը համարվող Նիկոլ Փաշինյանը երբեք չփորձեց անդրադառնալ դրան, ասում են՝ նույնիսկ նախատում չի եղել միայն այն բանի համար, որ Արարատի մարզպետը վարչապետի կուսակցության համար ընտրություններին բերել է 23 հազար ձայն:

Նշենք, որ հեղափոխությունից հետո և առաջ, պարզվում է, Գարիկ Սարգսյանն ինքն էլ ակտիվ ներգրավված է դատական հայցեր տալու գործընթացի մեջ: Իր որոշումները բողոքարկած ԲԿ-ների ղեկավարների դեմ հայցերից առաջ, պարզվում է, Գարիկ Սարգսյանը դեռ Նոր կյանքի գյուղապետ դարձած ժամանակ դատի է տվել իր մանկապարտեզի վարիչին:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Մ. Խաչատրյանը՝Մարոզ Մարգոն,անժամկետ հացադուլի նստեց կառավարության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ/տեսանյութ/ Կառավարությունը կհոգա ապրիլյան քառօրյային վիրավորված զինծառայողի բուժման ծախսերը Գերմանիայում «Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել է ԱԺ նախագահին Հայկական բնապահպանական ճակատը դիմել է նախարարին Ես չեմ կարծում, որ Վանեցյանն ամեն ինչ է ասում. Աստվածատուր Պետրոսյան (video) Ոստիկանապետից վետերան մեկ քայլ է. Օսիպյանին էլ ուղարկեցին վետերանների շարքեր (video) Վանաձորում՝ «Շորի շուկա»-ի մուտքի մոտ, կրակոցներ են հնչել. կա վիրավոր Սեյրան Օհանյանը հայրենիքի համար հոգի է դրել, նա չէր կարող իր ժողովրդի նկատմամբ հանցանք գործել.Աստվածատուր Պետրոսյան (video) Ապրիլյան պատերազմում դավաճաններ մի փնտրեք,գիտեք՝ ինչ-որ մեկը հավատելու է՞ քննիչ հանձնաժողովի ասածներին. Աստվածատուր Պետրոսյան (video) Դավիթ Տոնոյանն իր հնարավոր հրաժարականի ու Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին (video) Բա ինչու՞ չեք ասում՝ հոկտ.27-ին բանակի սպայական կազմը զորավարժությունների էր,Նաիրի Հունանյանն էլ կարող էր բանակը ղեկավարել.Աստվածատուր Պետրոսյան Այսինքն, իրավապահ համակարգը պետք է ենթարկվի Նոր Հայաստանի ցուցումներին, այլ ոչ թե օրենքներին Ո՞վ է դիմել ԲՈԿ նախագահին՝ ստուգել Քոչարյանին ազատ արձակած դատավորի ատենախոսությունը. մեկնաբանում է Գոգյանը (video) Երբ Փաշինյանը վերաբացում էր Մարտի 1-ի գործը, չէր հասկանում, որ ապօրինություններով նա գործին քաղաքական բնույթ է տալիս ՀՀԿ-ն ում էլ գովի, այդ մարդու վարկանիշը քցելու է, դրա համար էլ որոշել են Վանեցյանին գովել.Կարեն Քոչարյան (video) Իզուր շոու մի սարքեք. Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ուսանողներին (video) «Կհանդիպենք՝ կռվի դաշտում». Բաքվից արդեն սպառնում են Փաշինյանին Պայթյուններ նավթային օբյեկտներում. Թրամփը մեղադրում է Իրանին՝ չբացառելով ուժի կիրառումը Նիկոլ Փաշինյան,պետք չէ կտրել Ձեր իշխանության ներսի թևերը,այդ թևերն արդեն անկառավարելի են Ձեզ համար.Կարեն Քոչարյան (video) Նիկոլը շատ կարճ ժամանակ ունի.սենց շարունակի,մեկը գալու է ասի՝ Փաշինյան, դու սխալ ես, ես ճիշտ.Արամ Գ. Սարգսյան (video) «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու. զոհվածի մայրը՝ վարչապետին Փաստաբանները գլխավոր դատախազից պահանջում են անհապաղ դադարեցնել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի դեմ գործընթաց է սկսել,կարծիքներ այս թեմայի շուրջ: ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը:Աղմկահարույց դատավորություններ ր զարգացումներ: Սեպտեմբերի 19-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրեն են փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Լուսինե Սահակյանը: Թեմա՝«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի դեմ գործընթաց է սկսել,կարծիքներ այս թեմայի շուրջ: ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը:Աղմկահարույց դատավորություններ ր զարգացումներ: Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: ԹԵՄԱ՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները. սպասվող քաղաքական զարգացումներ. ներքաղաքական օրակարգ: Սեպտեմբերի 18 –ին, ժամը 14:00-ին, Իբիս հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներն ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները։ Մամուլի ասուլիսի խոսնակներն են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն․ Զարուհի ԲաթոյանըՎորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ հերթական զորավարժությունների, դրանց վտանգի մասին, ինչպես նաեւ կանդրադառնա ԼՂՀ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացին` հնարավոր զարգացումներով: Սեպտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթաց. իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանի, «Արենի Փառատոն» հիմնադրամի ծրագրի կառավարիչ Անի Մավյանի, Խաչիկ Գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբաթյանի, Խաչիկ գյուղի Քահանա Տեր Հովհաննեսի ասուլիսը: ԹԵՄԱ.-Գաթայի փառատոն, սպասվող միջոցառումներ. Փառատոնները որպես զբոսաշրջային արդյունք: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 18-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Կոմիտեի արված աշխատանքն ու առաջիկա անելիքները: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»: