Կոկորդիլոս բուծող հեղափոխական մարզպետը 1 րոպե ուշ պատասխանելու համար աշխատանքից ազատել է աշխատակազմի ղեկավարին և իր մորաքրոջ հարսին նշանակել

168 ժամըգրում է․

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ թվով 7-րդ հայցն է մտել դատարան։ Այս անգամ հեղափոխական մարզպետի որոշումը բողոքարկում է Արման Դերմոյանը, որին մարզպեը, ի վերջո, պաշտոնանկ արեց սկանդալային նկատողությունից հետո:

Հիշեցնենք, ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին Գարիկ Սարգսյանը պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով՝ 18:01-ին պատասխանելու համար. կանչել, ասել էր՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր: Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում և գրավոր հիմնավորում էր պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա 1 րոպե ուշացումով «շեֆին» արձագանքելու մեջ»: Իսկ Դերմոյանը, հիշեցնենք, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, որի վրա էր դրված ղեկավարի պարտականությունները ՝ հաստիքը միտումնավոր թափուր պահելու պատճառով:

Մամուլում այս անհարկի նկատողությունը մեծ աղմուկ բարձրացրեց, Դերմոյանի նկատմամբ նշանակվեց ծառայողական քննություն:

Մարզպետարանի աշխատակիցները նկատում են՝ ծիծաղելի է, որ մարզպետն ուշացման համար պատժում է ենթակային, բայց ինքը նշանակվելուց հետո երբեք մարզպետարան առավոտյան 9:30-ից շուտ ոտք չի դնում: Մարզպետը 1 րոպեի համար տված հրամանով վախեցնում է ենթականերին՝ չիմանալով, որ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս քաղծառայողին վերադասի գրությանը պատասխանել նաև 24 ժամվա ընթացքում:

Իսկ Դերմոյանի առաջին նկատողությունը, ըստ աշխատակիցների, «սարքած գործ է եղել, հանձնարարականից հետո զանգերով միջամտել են նրան՝ պլանավորված, որպեսզի նկատողության հիմքեր ստեղծեն ու հող պատրաստեն մարզպետի մտերմուհու համար»: Խոսքը մարզպետի մորաքրոջ հարսի՝ Լիլիթ Միրզախանյանի մասին է։ Ըստ մամուլի հրապարակումների, նրա կուրացիայի տակ է գործում ողջ մարզպետարանը, թեև նա ունի ընդամենը խորհրդականի կարգավիճակ: Բանն այն է, որ Լիլիթ Միրզախանյանը մարզպետի կատարյալ վստահորդն է համարվում, և հեղափոխությունից հետո համաձայնել է գալ մարզպետարան՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելու հեռանկարով, պարզապես չի հերիքել կառավարման տարիների փորձը: Ուստի, կոկորդիլոսների սիրահար մարզպետը այդ հաստիքը մտածված թափուր էր պահում մորաքրոջ հարսի համար:

Եվ ահա, Քաղծառայողի մասին օրենքի փոփոխությունից հետո միանգամից երկու բան տեղի ունեցավ՝ մի կողմից՝ փոփոխված չափանիշերով բաղձալի պաշտոնը հասանելի դարձավ Լիլիթ Միրզախանյանին, մյուս կողմից՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը փորփրեց և հիմքեր գտավ, որպեսզի Դերմոյանի ազատումով նվեր անի մորաքրոջ հարսին:

Լիլիթ Միրզախանյանը այլևս մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է, իսկ Արման Դերմոյանը Արարատի և Վայոց ձերի ընդհանուր իրավասության դատարանում կվիճարկի մարզպետի ստորագրած ազատման հրամանը: Նա պահանջում է չեղարկել ազատման հրամանը, վերականգնել աշխատանքի և փոխհատուցել ապօրինի ազատման հետևանքով զրկված աշխատավարձի հանրագումարը:

Արման Դերմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1 րոպեանոց ուշացման ծիծաղելի դեպքից հետո թեև ծառայողական քննությամբ հաստատվել էր իր կարգապահ աշխատանքը, միևնույն է, ինքը սպասում էր այս ազատման հրամանին: Իսկ որպես պատրվակ՝ ասում է՝ պնդել են, թե ԱԺ-ում հինգ ու կես տարի Փորձաքննության վերլուծական վարչությունում (նախկինում՝ Օրենսդրության վերլուծության վարչություն) աշխատելը բավարար հիմք չէ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը լինելու համար, հետևաբար՝ նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի նշանակումը ոչ օրինական է եղել: Մինչդեռ Դերմոյանի խոսքով՝ պաշտոնի անձնագրի հետ համապատասխանությունը ստուգվել է և իրեն՝ որպես քաղծառայողի, նշանակումն արվել է ԱԺ-ում ունեցած ստաժի հիմքի վրա:

Հիշեցնենք, Արարատի մարզում իբր հիմնադրվող կոկորդիլոսի բուծարանով հայտնի դարձած մարզպետը ժամանակ առ ժամանակ հայտնվում է տարբեր սկանդալային պատմություների կենտրոնում: Ամենահայտնի դեպքը, թերևս, 40 հա կաթիլային համակարգի մասին ոչ կոմպետենտ հայտարարությունն էր, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրիպակ համարեց:

Հաջորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին՝ Մասիսում գրանցված միջադեպն էր Նիկոլ Փաշինյան ելույթից հետո: Հիշեցնենք, մարզպետի տեղակալի ու վարորդի միջև ծեծկռտուք էր եղել, այս թեման ևս մամուլի հրապարակումներից հետո հասավ ոստիկանություն, սակայն լղոզվեց ու մոռացվեց արագ: Մյուս աղմկահարույց դեպքը մարզպետի մասնակցությամբ՝ միանգամից երեք մարզային բժշկական կենտրոնների (ԲԿ) պաշտոնանկ արված ղեկավարների դատական հայցերն էին ու Վեդու ԲԿ-ի ղեկավար Մ. Տալոյանին 5.6 մլն դրամ չփոխանցված վերջնահաշվարկի թեման:

Հիշեցնենք, նրանց բոլորին Գարիկ Սարգսյանի կողմից հարկադրված ազատման հրամաններն այսօր վիճարկվում են դատարանում, հարկադրանքի մասին հրապարակվեց մամուլում սակայն մարզպետի կուսակցության առաջնորդ, նրա կնքահայրը համարվող Նիկոլ Փաշինյանը երբեք չփորձեց անդրադառնալ դրան, ասում են՝ նույնիսկ նախատում չի եղել միայն այն բանի համար, որ Արարատի մարզպետը վարչապետի կուսակցության համար ընտրություններին բերել է 23 հազար ձայն:

Նշենք, որ հեղափոխությունից հետո և առաջ, պարզվում է, Գարիկ Սարգսյանն ինքն էլ ակտիվ ներգրավված է դատական հայցեր տալու գործընթացի մեջ: Իր որոշումները բողոքարկած ԲԿ-ների ղեկավարների դեմ հայցերից առաջ, պարզվում է, Գարիկ Սարգսյանը դեռ Նոր կյանքի գյուղապետ դարձած ժամանակ դատի է տվել իր մանկապարտեզի վարիչին:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Բացահայտվել է ապօրինի որսի դեպք՝ ապօրինի հրացանով Արդյո՞ք մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատերազմի վտանգը կանխելու համար․ Վահե Հովհաննիսյան Նախկինում պաշտոնանկ արվածը վերադառնա՞, որ ի՞նչ անի Մեզ գազ 205$ պետք չի, ատոմակայանն էլ պետք չի... Որեւէ եզրակացություն չունեմ.Ավինյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին Ինչու եք մի անձի հարց նայում.Գևորգ Պետրոսյանին դուր չեկավ Արման Բաբաջանյանի ելույթը/տեսանյութ/ Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է (տեսանյութ) Փաշինյանը խոսում է հրամանատարի դեմ դուրս եկած սպայից, բայց ընդամենը 1 ամիս առաջ նման մի պուտչիստի վերադարձրել է ուսադիրները Վաղ առավոտից ՊԲ-ում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» զորավարժությունները ՊՆ-ում սկանդալ է հասունանում. առանցքում «Իմ քայլը»-ական պատգամավորն է Դուք կիսում եք Նիկոլի ռեժիմի ապօրինության պատասխանատվությունը․ Շարմազանովը՝ ընդդիմությանը Նյույորքյան շփումներ՝ լայնածավալ զորավարժությունների ֆոնին Ալիևի դիվերսիան վերադառնում է Վթար՝ Լենինգրադյան փողոցում. բախումից «Մերսեդեսը» բռնկվել և մոխրացել է Վանեցյանը խոչընդոտել է Արմեն Մուրադյանի դեմ քրգործ հարուցելուն Հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել. մանրամասներ դիվերսիայից/տեսանյութ/ Իշխանությունը վախեր ունի. Հրայր Թովմասյանին «գահընկեց» անել կհաջողվի՞ Ում զենքով է Հայկ Հարությունյանը ինքն իրեն կրակել Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը Պուտինը Երեւանում մի քանի ժամ կմնա «Պետք է չօտարացնենք մեր ժողովուրդը մեր տոհմային առաքինութենեն» ԱԱԾ նախկին տնօրենը «զրահ է կրում», վարչապետը՝ ոչ ․․․ Սաուդյան Արաբիայի կոշտ հայտարարությունը .ում և ինչու է սպառնում Վանեցյանը Ռուբեն Միրոյան կրտսերի հարսանիքին հրավիրել է Վրաստանի ՆԳ նախարարին Գարիկ Սարգսյանի հերթական ծրագիրը տապալվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին ժամը 12:000-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հասարակություն, արդարություն, իրավունք» ՀԿ նախագահ Լուսինե Զեյնալյանի ասուլիսը։ Թեման՝ «Խնդիրներ ունեցող երեխաներին մեկուսացնել հասարակությունից թե՞ ոչ. նրանք պատասխանատվություն են պահանջում. այդ ուղղությամբ տարվող ծրագրերը և աշխատանքները»։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 10:30-ին, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) տնօրենների խորհրդի ու բարերար՝ Բաթմասյան ընտանիքի մասնակցությամբ տեղի է ունենալու Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրի ուսումնա-արտադրական մասնաշենքի բացումը։ Լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու (անհրաժեշտության դեպքում՝ կապահովենք տեղափոխումը)։ Հասցե՝ Երևան Րաֆֆու 113, Ճանապարհը՝ Փարաքարի ճանապարհային ոստիկանության նախկին հենակետից դեպի Մերձավան տանող ճանապարհով մոտ 1կմ։ Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Օրբելի» վերլուծական կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի անվտանգությունը. հնարավոր պատերզմի վերսկսման ռիսկերը: Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը, Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման նոր փորձ, ընթացիկ այլ իրադարձություններ և հնարավոր զարգացումներ: ԼՂ հարցը՝ տարածաշրջանային գործընթացների համատեքստում»: Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ԻՖԿԱ ՀԿ-ի կողմից ներկայացված Կինոյի օրենքի նախագծի տարբերակի համահեղինակ, պրոդյուսեր, դերասանուհի, սցենարիստ Արմինե Անդան, ԻՖԿԱ ՀԿ-ի կողմից ներկայացված Կինոյի օրենքի նախագծի տարբերակի համահեղինակ, աուդիտոր, իրավաբան Կարեն Ֆիդանյանը, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և կինոպրոդյուսեր-ռեժիսոր Հարություն Մանուկյանը: Թեման՝ «Կինոյի օրենքի քննարկում. խնդիրներ, լրամշակումներ... Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18.00, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նա կկատարի Պրոկոֆևի և Չայկովսկու ստեղծագործություններից: Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի... Սեպտեմբերի 24-ին ժամը 13:000-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) «Պահեստազորայինների միության» անդամները կանդրադառնան սեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, Վայոց Ձորի մարզպետի օգնականի կողմից ՊՆ փոխգնդապետին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքին և կներկայացնեն իրենց հետագա անելիքները։ Բանախոսներն են՝ Գևորգ Հովհաննիսյան - «Պահեստազորայինների միության»... Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվի սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերայի երաժշտության տանը կայանալիք Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Անհայտ էջեր» համերգի կազմակերպման մանրամասները: Համերգի ընթացքում հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամ... Սեպտեմբերի 24-ին` ժամը 13.00-ին` Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա ասուլիս: Թեմա` «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնին ընդառաջ: Բանախոս` «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան: Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջ՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ: Տեսակամուրջի թեման է. «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների «Մարտական եղբայրություն-2019» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության անցկացմանը պատրաստվածությունը»: Կխոսվի Արևելաեվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում հոկտեմբերի 8-ից 29 կայանա