Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ. ԱԺ նախագահ
«Գուցե մասամբ խուսափում եմ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր կարծիքն արտահայտել:Խնդրի բովանդակային քննարկման մեջ չեմ մտնելու», - ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների հետ զրույցում:
Դիտարկմանը, թե Միրզոյանը խուսափում է հստակ պատասխանել դեմ է, թե կողմ հանքի շահագործմանը՝ ԱԺ նախագահն ասաց.
«Մասնակի եք ճիշտ ասում»:
Ակտիվիստներից մեկի դիտարկմանը, թե Ամուլսարի հանքի շահագործման որոշմամբ հեղափոխության գաղափարկները ոտնահարվում են, որովհետև հայտարարտվեց, որ որոշումները կայացնելու է ժողովուրդը, իսկ ջերմուկցիները դեմ են հանքի շահագործմանը՝ Միրզոյանն արձագանքեց.
«Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ»:
Միրզոյանի պատասխանը զայրացրեց ցուցարարներին, ԱԺ նախագահը պարզաբանեց, որ «տափակ քննարկում» ասելով նկատի չուներ ակտիվիստին: