Պայթյունի սպասելիս.իշխանության վախը

Ամուլսարի հարցը շարունակում է մնալ նաեւ ներքաղաքական օրակարգի ձեւավորման առանցքային հարցերից մեկը։ Հանքի շահագործմանը դեմ ստվար զանգվածները չեն հանդարտվում վարչապետ Փաշինյանի հավաստիացումներից հետո, որ իրենք վերահսկելու են ռիսկերը, բայց այսօր պետք է ապաշրջափակել հանքը տանող մուտքերը, սրան գումարած այլ խնդիրներ են նոր թեժ օջախներ առաջացնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցը բարձրաձայնեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով երեկ անկախացավ ու հեռացավ Լուսավոր Հայաստանից
․«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Արդյոք չեք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը», - վարչապետին ուղղված հարցը ձևակերպեց Բաբաջանյանը։

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նկատեց, որ Բաբաջանյանի հարցն ավելի շատ պնդման էր նման ․ «Եթե թույլ կտաք նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված ձեր հարցից՝ ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»։
Փաշինյանն ասաց, որ իրականությունն այլ է և կրկնեց իր վերջին ուղիղ եթերում արտաբերած միտքը, թե վերջնական պատասխանը կարող է լինել Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքների հիման վրա։ «Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացյալ հարցերում հետևյալն է՝ Ամուլսարի որոշումը պետք է լինի իրավական։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին։ Եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, հարցին կա բնապահպանական, տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։ Ընդհանուր առմամբ, իմ դիրքորոշումը այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը ու առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը։ Չկա որևէ մեկը Հայաստանում, որը կարող է մեզ մեղադրել, որ մեր կառավարությունը ինչպես Ամուլսարի և որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ ու չի լինելու ճշմարտությանը։ Ինձ համար ճշմարտությունը Հայաստանի պետական ու ազգային շահն է, որը եղել է առաջնահերթություն։ Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը և այդպես շարունակ», - հայտարարեց Փաշինյանը։

Արման Բաբաջանյանն արձագանքելով վարչապետին, առաջարկեց իրավաքաղաքական գնահատական տալ «նախորդ ռեժիմի գործունեությանը» և հենց դրա շրջանակներում էլ «կարող է լուծվել «Լիդիանի» հարցը»։ Սակայն Փաշինյանը չհամաձայնեց՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը պետք է լինի իրավական։

«Ձեր նշած ռեժիմի տարիներին Հայաստանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Ձեր ասածով այն, ինչ տեղի է ունեցել նախկին իշխանության տարիներին պետք է արմատախի՞լ անենք։ Ես նկատի ունեմ, օրինակ, նախկին իշխանության տարիներին բաժանվել են կենսաթոշակներ, հիմա մենք պետք է գնանք այդ թոշակները թոշակառուների ձեռքից հավաքե՞նք»։

Նա հավելեց, որ այս պահին իրավական գործընթացներ են իրականացվում, ինչի արդյունքում Հայաստանին հասցված վնասը փուլ առ փուլ կոպեկ առ կոպեկ պետք է վերականգնվի։
Մինչ գործընթացները կզարգանան, մինչ վարչապետը ելույթ կունենար ԱԺ ամիբիոնից, խորհրդարան լուրեր հասան, որ ԱԺ բակում հավաքվել են մեծ թվով ոստիկաններ, որպեսզի թույլ չտան հանքի շահագործման դեմ բողոքի երթի մասնակիցներին մոտենալ ԱԺ շենքին։
Հետաքրքրական է, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին Ամուլսարի հարցն առանձնապես շատ չի հետաքրքրում, մինչեւ Բաբաջանյանը այլ ֆրակցիաներից հարցադրումներ հնչեցին, բայց ոչ այս թեմայով։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը հասկանալով, որ կարող է իր դեմ հզոր ալիք բարձրանալ , զբաղված է դաշտը վերաձեւելու գործով ։ Սրանով է պայմանավորված Սասնա Ծռերի հետ հանդիպումը, ակնհայտ է, որ իր ազդեցության տակ է վերցրել նաեւ խորհրդարանականներին։

Անի Սահակյան

դիտվել է 4641 անգամ
Լրահոս
Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am