Միանշանակ իրական է համախմբվել Քոչարյանի ազատության գաղափարի շուրջ

Հայաստանում ամենաշատ շրջանառված և գործնականում երբևէ չկիրառված ձևակերպումներից մեկը հետևյալն է. «Պետք է համախմբվել ոչ թե անհատների, այլ գաղափարների շուրջ»։

Այսօր չես կարող քաղաքական հանրային շրջանակներից ակնկալել՝ անվերապահ համախմբվել Քոչարյանի շուրջ։ Բայց համախմբվել Քոչարյանի ազատության գաղափարի շուրջ՝ միանշանակ իրական է։

Կա որակական տարբերություն՝ համախմբվել Քոչարյանի շուրջ և համախմբվել Քոչարյանի ազատության շուրջ։

Ազատությունը՝ հենց գաղափարն է։ Այն նշանակում է՝ համախմբվել ընդդեմ դատաիրավական բեսպրեդելի, ընդդեմ ՀՔԾ-ի և դատախազության կամայականությունների, համախմբվել ընդդեմ գործ սարքելու պրակտիկայի, համախմբվել հանուն օրինականության, համախմբվել հանուն դատաիրավական համակարգի անկախության, որ այն կախված չլինի մեկ մարդու ցանկություններից։

Հնարավո՞ր է, արդյոք, այս թեմաների շուրջ լայն կոնսոլիդացիա, որը հասարակությունը կտեսնի հստակ քաղաքացիական ժեստերով։ Տարբեր շրջանակներ, գործիչներ, անհատներ կարո՞ղ են իրենց ժեստերով ցույց տալ, որ հանուն արդարության և ընդդեմ անօրինականության գաղափարը կոնսոլիդացնող թեմա է։ Առանց այս քայլի հնարավոր չէ որևէ հավակնություն ունենալ ապագայում երկրի կառավարման հարցում։

Շենգավիթի դատարանի առջև նստացույց անող երիտասարդները ավելի լավ քաղաքացի են, քան՝ իրենց քաղաքական և հանրային գործիչներ հռչակած շատերրը։ Կարելի՞ է գնալ և ուղղակի 5 րոպե լուռ կանգնել այդ երիտասարդների կողքին։ Շատ կարևոր է սկսել անհատական ժեստերի, անհատական քայլի արշավը։ Նորից եմ կրկնում՝ դու կարող ես լինել Քոչարյանի քաղաքական մրցակից կամ հակառակորդ, բայց Քոչարյանի ազատության մրցակիցը լինել չես կարող։ Քոչարյանի փոխարեն կարող է լինել ցանկացած այլ մեկը, և վաղը հենց այդպես էլ լինելու է, եթե այսօր պարտվենք հակաիրավականության և կամայականության դեմ պայքարում։

Մենք զուգահեռ ականատես ենք լինում նաև այլ պրոցեսի, երբ շատերը այսօր իրենց փափուկ տեղերից քննադատում են Քոչարյանի կառավարման տարիները կամ արդյունքները։ Դա դասական «քաղաքական ղզիկություն» է։ Անազատության մեջ գտնվող մարդը օբյեկտիվորեն չի կարող ձեզ պատասխանել, հակափաստարկներ բերել։

Իսկ ակնհայտ ապօրինի անազատության մեջ գտնվողը, ընդհանրապես, շատ ավելի դժվար վիճակում է։ «Քաղաքական տղամարդկությունը» կլիներ այն, որ, անկախ քաղաքական հայացքներից, պայքարեինք իրավական ամենաթողության դեմ, պայքարեինք, որ մարդուն մեկ հոգու ցանկությամբ չփակեին բանտում, իսկ դրանից հետո արդեն հեշտ և ազնիվ կլիներ, արդեն հավասար պայմաններում, նրան ցանկացած սրության քննադատության ենթարկել ու ակնկալել պատասխաններ։

Ի դեպ, բոլորի համար ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել. եթե դատաիրավական համակարգը կախված է մեկ մարդուց, ապա վաղը շատ արագ նրա թիրախները կարող են փոխվել, և դա այդպես էլ լինելու է։ Չհասցնենք այն կետին, որ վաղը ուրիշի համար պայքարենք, կարելի է ուղղակի մեկ անգամ պայքարել հանուն օրինականության և արդարության։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am