Ինչ պլաններ ունի Տիգրան Սարգսյանը
2016-ի փետրվարի 1-ից նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնապես ստանձնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր նախագահի պաշտոնը,որի ժամկետը շուտով լրանալու է :
Մինչ այդ,հիշեցնենք,որ 2008 - 2014 թվականներին Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու Հայաստանում քաղաքական խորը ճգնաժամի օրերին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Վարել է հակաճգնաժամային քաղաքականություն տնտեսության իրական հատվածի աջակցման, ենթակառուցվածքների ստեղծման ու հասարակական ոլորտի աջակցության միջոցով։
2014 - 2016 թվականների եղել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։
Մամուլում տեղեկություններ եղան,որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սարգսյանը կվերադառնա Հայաստանի ներքաղաքական դաշտ:Թերթերից մեկը մի ուշագրավ տեղեկատվություն էր փոխանցել, ըստ որի՝ ՀՀ քաղաքական դաշտում որոշակի ուրվագիծ է նշմարվում, որը մինչև 2020 թվականը կարող է ուրույն ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքական իրադարձությունների վրա։ Ըստ տեղեկությունների, ընդդիմադիր դաշտի որոշակի հատվածում հնարավոր է յուրատեսակ քաղաքական կոնսոլիդացիա, որի արդյունքում հնարավոր է ներկայացվի մեկ միասնական թեկնածու, որն էլ կղեկավարի ընդդիմադիր դաշտի այդ սեգմենտը։
Թերթին հայտնի էին դարձել այդ բլոկի առաջիկա հնարավոր թեկնածուների անունները. խոսքը նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի և Տիգրան Սարգսյանի մասին է։ Ռուսական շրջանակներն այս պահին ավելի հակված են Սարգսյանի թեկնածությանը. ըստ տեղեկությունների, վերջիններս նման քայլերով հույս ունեն հայ-ռուսական փխրուն դարձած հարաբերությունները հստակեցնել և շտկել»:
Մեր ունեցած տեղեկություններով,Տիգրան Սարգսյանն անձամբ մտադիր է մնալ և ղեկավարել ռուսական խոշոր բանկերից մեկը: