Ամուլսարի շուրջ վարչապետի հայտարարության մասին իմ մտահոգությունները ես հայտնել եմ .Լենա Նազարյան
«Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրները բարձրաձայնել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերին։Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները ներկայացվել են», -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո անձամբ ինքն ինչ դիրքորոշում ունի, Նազարյանը պատասխանեց․ «Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին: Մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»: