Ուժգին սկանդալ Կրեմլում. ամերիկյան լրտեսը՝ ռուսական իշխանական վերնախավում

Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ ամերիկյան լրտեսը, հավանաբար, Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության վարչության աշխատակից Օլեգ Սմոլենկովն էր։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ Սմոլենկովն իսկապես մինչև 2017թ. աշխատել է Կրեմլում, սակայն աշխատանքից հեռացվել է։ Պեսկովի խոսքով՝ Սմոլենկովին չի կարելի համարել բարձրաստիճան պաշտոնյա, և նրա պաշտոնը չէր ենթադրում շփում նախագահ Պուտինի հետ։
The New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզական աղբյուրները, հաղորդել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանից տարհանվել է ամերիկյան լրտես, ով տասնամյակներ շարունակ աշխատում էր Ռուսաստանի կառավարական օղակներում։ Ամերիկյան գործակալի անունը և նրա գտնվելու վայրը թերթը չի նշում, սակայն ռուսական լրատվամիջոցները արագ պարզել են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ,Օլեգ Սմոլենկովի մասին է։

The New York Times-ի աղբյուրի համաձայն` լրտեսը Վլադիմիր Պուտինի մտերիմ գործընկեր չէր, սակայն պարբերաբար հանդիպում էր նրա հետ: Նա աշխատում էր Ռուսաստանի իշխանական օղակներից մեկում, որտեղ կայացվում էին կառավարության կարևոր որոշումներ: Երկու տարի առաջ տարհանված գործակալը, թերթի տվյալների համաձայն, կարևոր դեր է խաղացել Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետաքննության ժամանակ: Թերթը հայտնում է, որ այդ անձը պատմել է, թե ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի անձնական ղեկավարությամբ, մասնավորապես՝ Պուտինի հրամանով են կոտրել Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային հասցեն: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը լրտեսին առաջարկել է շտապ հեռանալ Մոսկվայից դեռևս 2016-ին, քանի որ մամուլում բավականին տեղեկություն էր հայտնվել, որը թույլ էր տալիս հեշտությամբ պարզել նրա ով լինելը։ Լրտես պաշտոնյան, սակայն, հրաժարվել էր՝ ասելով, թե ընտանեկան հարցեր ունի, ինչը, իր հերթին, կասկածներ էր հարուցել ամերիկյան կողմի մոտ, որ նա կարող է լինել կրկնակի գործակալ։ 2017-ին երկրից հեռանալու երկրորդ առաջարկը, այդուհանդերձ, գաղտնի գործակալն ընդունել է:

Թերթը հերքում է CNN- ի տվյալները, թե Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) վախենում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք գաղտնի գործակալի աշխատանքի մասին տեղեկատվությունը պատահականորեն կարող է բացահայտվել: Վարչությունը վախենում էր հրապարակումներից ամերիկյան մամուլում, գրում է The New York Times-ը, հավելելով, թե լրտես պաշտոնյան Ռուսաստանը լքել է 2017 թվականին։ Թերթի տվյալներով՝ այս անձը ԱՄՆ հետախուզության ամենալուրջ աղբյուրն էր Ռուսաստանում վերջին տարիներին:

Ռուսական մամուլի համաձայն՝ Օլեգ Սմոլենկովը ընտանիքի հետ միասին 2017-ի հունիսին մեկնել էր Մոսկվայից Չեռնոգորիա՝ հանգստանալու համար, և անհետացել էր։ Ռուսական հատուկ ծառայություններին հետաքրքրել էր Սմոլենկովի այս անհետացումը, նույնիսկ քրեական գործ էր հարուցվել հնարավոր սպանության գործով՝ կասկածներ կային, որ ռուսաստանցի պաշտոնյային սպանել են։ Ռուսական աղբյուրներն այժմ հայտնում են, որ Սմոլենկովը ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և այսօր ապրում է Վաշինգտոնի մերձակայքում։

Այսպես, ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Օլեգ Սմոլենկովը, որի անունն ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ծագող նոր լրտեսական սկանդալի շրջանակներում, իսկապես աշխատել է ՌԴ նախագահի վարչակազմում, սակայն բարձր պաշտոն չի զբաղեցրել:
Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, Պեսկովը նշել է, որ Սմոլենկովը «մի քանի տարի առաջ ազատվել է աշխատանքից, նա ի պաշտոնե բարձրաստիճան անձանց թվին չէր դասվում»: Նրա խոսքով՝ տվյալ աշխատակիցը հեռացվել է 2-3 տարի առաջ: Նա աշխատանքի բնույթով շփումներ չի ունեցել նախագահի հետ: Պատասխանելով հարցին, թե արդյոք Սմոլենկովը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ է եղել, Պեսկովն ասել է. «Ոչ, չեմ կարող դա հաստատել, քանի որ չգիտեմ՝ նա գործակալ եղել է, թե ոչ»: Այդպես Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան CNN հեռուստաալիքի հրապարակումը «ամերիկյան հետախուզության բարձրաստիճան և շատ արժեքավոր գործակալ» Օլեգ Սմոլենկովի մասին, որին գաղտնի կերպով դուրս են բերել Ռուսաստանից երկու տարի առաջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9350 անգամ
Լրահոս
Երբ Փաշինյանը վերաբացում էր Մարտի 1-ի գործը, չէր հասկանում, որ ապօրինություններով նա գործին քաղաքական բնույթ է տալիս ՀՀԿ-ն ում էլ գովի, այդ մարդու վարկանիշը քցելու է, դրա համար էլ որոշել են Վանեցյանին գովել.Կարեն Քոչարյան (video) «Կհանդիպենք՝ կռվի դաշտում». Բաքվից արդեն սպառնում են Փաշինյանին Պայթյուններ նավթային օբյեկտներում. Թրամփը մեղադրում է Իրանին՝ չբացառելով ուժի կիրառումը Նիկոլ Փաշինյան,պետք չէ կտրել Ձեր իշխանության ներսի թևերը,այդ թևերն արդեն անկառավարելի են Ձեզ համար.Կարեն Քոչարյան (video) Նիկոլը շատ կարճ ժամանակ ունի.սենց շարունակի,մեկը գալու է ասի՝ Փաշինյան, դու սխալ ես, ես ճիշտ.Արամ Գ. Սարգսյան (video) «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու. զոհվածի մայրը՝ վարչապետին Փաստաբանները գլխավոր դատախազից պահանջում են անհապաղ դադարեցնել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Ռուսական ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա «Գյուլլելու եմ սաղիդ, թքեմ ձեր վրա». լարված իրավիճակ Կառավարության դիմաց/տեսանյութ/ Ադրբեջանն առաջարկում է Ասկերովին և Գուլիևին փոխանակել Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հետ Ո՞վ է Աջափնյակի գազի գրասենյակի 22-ամյա ղեկավարը Գագիկ Սուրենյանը անկախության տոնի կազմակերիչներին զգուշացնում է Վիճաբանություն քառօրյայի մասնակցի և ոստիկանի միջև/տեսանյութ/ Բանակը 2008թ.-ի մարտի 1-ին կարգավորել է տեղաշարժը.Աստվածատուր Պետրոսյան (video) ԱԺ պաշտոնյան մատակարարել է պղնձից հուշամեդալներ․ նա ձերբակալվել է Մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է. Հովհաննիսյանը՝ հրաժարականների մասին Այ ՊԵԿ ղեկավար «զիբիլ»,գնա կնգադ գրկի.լարված իրավիճակ կառավարության դիմաց (video) Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան Հեղափոխությոնը խժռում է հեղափոխության կողքը կանգնածներին Գագիկ Հարությունյանի «գիդը».օձը տաքացնողին է կծում Քոչարյանին տեսակցելու հրամայականը. Ինչ կորոշի Փաշինյանը Քոչարյանի գործը` մի կրակոցով մի քանի նապաստակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի դեմ գործընթաց է սկսել,կարծիքներ այս թեմայի շուրջ: ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը:Աղմկահարույց դատավորություններ ր զարգացումներ: Սեպտեմբերի 19-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրեն են փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Լուսինե Սահակյանը: Թեմա՝«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի դեմ գործընթաց է սկսել,կարծիքներ այս թեմայի շուրջ: ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը:Աղմկահարույց դատավորություններ ր զարգացումներ: Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: ԹԵՄԱ՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները. սպասվող քաղաքական զարգացումներ. ներքաղաքական օրակարգ: Սեպտեմբերի 18 –ին, ժամը 14:00-ին, Իբիս հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներն ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները։ Մամուլի ասուլիսի խոսնակներն են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն․ Զարուհի ԲաթոյանըՎորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ հերթական զորավարժությունների, դրանց վտանգի մասին, ինչպես նաեւ կանդրադառնա ԼՂՀ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացին` հնարավոր զարգացումներով: Սեպտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթաց. իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանի, «Արենի Փառատոն» հիմնադրամի ծրագրի կառավարիչ Անի Մավյանի, Խաչիկ Գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբաթյանի, Խաչիկ գյուղի Քահանա Տեր Հովհաննեսի ասուլիսը: ԹԵՄԱ.-Գաթայի փառատոն, սպասվող միջոցառումներ. Փառատոնները որպես զբոսաշրջային արդյունք: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 18-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Կոմիտեի արված աշխատանքն ու առաջիկա անելիքները: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»: