Այց՝ առանց օրակարգի

Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր և բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար և անվտանգ»:

Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչև մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական և շատ այլ ծրագրերի միջոցով։
«Թավշյա հեղափոխությունից» ի վեր, Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին այլընտրանքային և մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնել, իրականացնել երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ: Ջորջ Քենթի խոսքով, 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել և ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնել այս գործում։ «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած և հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,- նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։

Այս հայտարարությունը պաշտոնական Վաշինգտոնից, թերևս, նպատակ ունի ազդարարելու, որ, թեև Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ չի կրում ներկայացուցչական բնույթ, ծրագրված չեն բարձրագույն իշխանությունների հետ բանակցություններ, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ գործընկեր պետություն: Ավելին՝ Վաշինգտոնը ազդարարում է, որ Հայաստանը ցանկանում է կայացած ու հաջողակ պետություն:

Նկատենք, որ օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ հայ-ամերիկյան հարաբերություններին, նշելով, որ այս տարվա ընթացքում Միացյալ Նահանգների հետ ունենք բարձր մակարդակով չափազանց բավարար երկխոսություն. «Ուղղակի, եթե ուշադրություն դարձնեք և՛ վարչապետի և՛ արտգործնախարարի հանդիպումների ծավալի մակարդակին՝ հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների պետական կառուցվածքը, մենք այսօր ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի շփումների դեֆիցիտ չունենք և՛ Սպիտակ տան մակարդակով, և՛ Պետքարտուղարության մակարդակով։ Բարձր մակարդակով մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն և չունենք այն ակտիվացնելու որևէ սահմանափակում։ Շատ պարզ Ձեզ բացատրեմ, եթե ես որևէ ուղերձ ունեմ ասելու, ես անմիջապես կարող եմ դա հասցնել ԱՄՆ-ի բարձր մակարդակի իմ գործընկերներին։ Այդ առումով շատ ակտիվ է աշխատում մեր դեսպանատունը, որը շատ ակտիվ ներգրավված է այդ բարձր մակարդակի հարաբերություններում։ Մենք այսօր շփման որևէ դեֆիցիտ և միմյանց հետ ցանկացած հարց քննարկելու որևէ խնդիր չունենք»։

Իսկ ինչ վերաբերում է Փաշինյան-Թրամփ հանդիպմանը՝ Մնացականյանն ասել էր. «...Կլինի, երբ կլինի։ Աշխատում ենք, և սա մեզ համար օրակարգային հարց է, բայց ուղղակի միայն ֆիքսվել, որ չկա, ուրեմն այդպես է. ես այդ մոտեցումը չեմ տեսնում, որովհետև կրկնում եմ, բարձր մակարդակի շփումների պակաս մենք չունենք, և բնականաբար հղում եմ անում ժամանակացույցին, մեր հանդիպումների մակարդակին, որոնք տեղի են ունեցել այս տարվա ընթացքում՝ քանի անգամ, ում հետ, ինչպես»։
Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ, վստահաբար, մեծ բան չի ավելացնելու հայ-ամերիկյան հարաբերություններում: Ավելին՝ այս պահին կարող ենք ասել, որ հայ-ամերիկյան նորացված օրակարգ չկա, ամեն ինչ ընթանում այնպես, ինչպես կարող էր ընթանալ: Ոչ ավել, ոչ պակաս...

Թամար Բագրատունի

դիտվել է 2235 անգամ
Լրահոս
«Կհանդիպենք՝ կռվի դաշտում». Բաքվից արդեն սպառնում են Փաշինյանին Պայթյուններ նավթային օբյեկտներում. Թրամփը մեղադրում է Իրանին՝ չբացառելով ուժի կիրառումը Նիկոլ Փաշինյան,պետք չէ կտրել Ձեր իշխանության ներսի թևերը,այդ թևերն արդեն անկառավարելի են Ձեզ համար.Կարեն Քոչարյան (video) Նիկոլը շատ կարճ ժամանակ ունի.սենց շարունակի,մեկը գալու է ասի՝ Փաշինյան, դու սխալ ես, ես ճիշտ.Արամ Գ. Սարգսյան (video) «Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու. զոհվածի մայրը՝ վարչապետին Փաստաբանները գլխավոր դատախազից պահանջում են անհապաղ դադարեցնել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Ռուսական ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա «Գյուլլելու եմ սաղիդ, թքեմ ձեր վրա». լարված իրավիճակ Կառավարության դիմաց/տեսանյութ/ Ադրբեջանն առաջարկում է Ասկերովին և Գուլիևին փոխանակել Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հետ Ո՞վ է Աջափնյակի գազի գրասենյակի 22-ամյա ղեկավարը Գագիկ Սուրենյանը անկախության տոնի կազմակերիչներին զգուշացնում է Վիճաբանություն քառօրյայի մասնակցի և ոստիկանի միջև/տեսանյութ/ Բանակը 2008թ.-ի մարտի 1-ին կարգավորել է տեղաշարժը.Աստվածատուր Պետրոսյան (video) ԱԺ պաշտոնյան մատակարարել է պղնձից հուշամեդալներ․ նա ձերբակալվել է Մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է. Հովհաննիսյանը՝ հրաժարականների մասին Այ ՊԵԿ ղեկավար «զիբիլ»,գնա կնգադ գրկի.լարված իրավիճակ կառավարության դիմաց (video) Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան Հեղափոխությոնը խժռում է հեղափոխության կողքը կանգնածներին Գագիկ Հարությունյանի «գիդը».օձը տաքացնողին է կծում Քոչարյանին տեսակցելու հրամայականը. Ինչ կորոշի Փաշինյանը Քոչարյանի գործը` մի կրակոցով մի քանի նապաստակ Վանեցյանը զգուշացնում է, ինչ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարության 6 մլրդ-ի ժառանգությունը նախկիններից. նոր փաստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի դեմ գործընթաց է սկսել,կարծիքներ այս թեմայի շուրջ: ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը:Աղմկահարույց դատավորություններ ր զարգացումներ: Սեպտեմբերի 19-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրեն են փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Լուսինե Սահակյանը: Թեմա՝«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ-ի դեմ գործընթաց է սկսել,կարծիքներ այս թեմայի շուրջ: ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը:Աղմկահարույց դատավորություններ ր զարգացումներ: Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: ԹԵՄԱ՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները. սպասվող քաղաքական զարգացումներ. ներքաղաքական օրակարգ: Սեպտեմբերի 18 –ին, ժամը 14:00-ին, Իբիս հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներն ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները։ Մամուլի ասուլիսի խոսնակներն են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն․ Զարուհի ԲաթոյանըՎորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ հերթական զորավարժությունների, դրանց վտանգի մասին, ինչպես նաեւ կանդրադառնա ԼՂՀ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացին` հնարավոր զարգացումներով: Սեպտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթաց. իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանի, «Արենի Փառատոն» հիմնադրամի ծրագրի կառավարիչ Անի Մավյանի, Խաչիկ Գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբաթյանի, Խաչիկ գյուղի Քահանա Տեր Հովհաննեսի ասուլիսը: ԹԵՄԱ.-Գաթայի փառատոն, սպասվող միջոցառումներ. Փառատոնները որպես զբոսաշրջային արդյունք: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 18-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Կոմիտեի արված աշխատանքն ու առաջիկա անելիքները: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»: