Այց՝ առանց օրակարգի

Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր և բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար և անվտանգ»:

Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչև մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական և շատ այլ ծրագրերի միջոցով։
«Թավշյա հեղափոխությունից» ի վեր, Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին այլընտրանքային և մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնել, իրականացնել երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ: Ջորջ Քենթի խոսքով, 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել և ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնել այս գործում։ «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած և հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,- նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։

Այս հայտարարությունը պաշտոնական Վաշինգտոնից, թերևս, նպատակ ունի ազդարարելու, որ, թեև Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ չի կրում ներկայացուցչական բնույթ, ծրագրված չեն բարձրագույն իշխանությունների հետ բանակցություններ, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ գործընկեր պետություն: Ավելին՝ Վաշինգտոնը ազդարարում է, որ Հայաստանը ցանկանում է կայացած ու հաջողակ պետություն:

Նկատենք, որ օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ հայ-ամերիկյան հարաբերություններին, նշելով, որ այս տարվա ընթացքում Միացյալ Նահանգների հետ ունենք բարձր մակարդակով չափազանց բավարար երկխոսություն. «Ուղղակի, եթե ուշադրություն դարձնեք և՛ վարչապետի և՛ արտգործնախարարի հանդիպումների ծավալի մակարդակին՝ հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների պետական կառուցվածքը, մենք այսօր ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի շփումների դեֆիցիտ չունենք և՛ Սպիտակ տան մակարդակով, և՛ Պետքարտուղարության մակարդակով։ Բարձր մակարդակով մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն և չունենք այն ակտիվացնելու որևէ սահմանափակում։ Շատ պարզ Ձեզ բացատրեմ, եթե ես որևէ ուղերձ ունեմ ասելու, ես անմիջապես կարող եմ դա հասցնել ԱՄՆ-ի բարձր մակարդակի իմ գործընկերներին։ Այդ առումով շատ ակտիվ է աշխատում մեր դեսպանատունը, որը շատ ակտիվ ներգրավված է այդ բարձր մակարդակի հարաբերություններում։ Մենք այսօր շփման որևէ դեֆիցիտ և միմյանց հետ ցանկացած հարց քննարկելու որևէ խնդիր չունենք»։

Իսկ ինչ վերաբերում է Փաշինյան-Թրամփ հանդիպմանը՝ Մնացականյանն ասել էր. «...Կլինի, երբ կլինի։ Աշխատում ենք, և սա մեզ համար օրակարգային հարց է, բայց ուղղակի միայն ֆիքսվել, որ չկա, ուրեմն այդպես է. ես այդ մոտեցումը չեմ տեսնում, որովհետև կրկնում եմ, բարձր մակարդակի շփումների պակաս մենք չունենք, և բնականաբար հղում եմ անում ժամանակացույցին, մեր հանդիպումների մակարդակին, որոնք տեղի են ունեցել այս տարվա ընթացքում՝ քանի անգամ, ում հետ, ինչպես»։
Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ, վստահաբար, մեծ բան չի ավելացնելու հայ-ամերիկյան հարաբերություններում: Ավելին՝ այս պահին կարող ենք ասել, որ հայ-ամերիկյան նորացված օրակարգ չկա, ամեն ինչ ընթանում այնպես, ինչպես կարող էր ընթանալ: Ոչ ավել, ոչ պակաս...

Թամար Բագրատունի

դիտվել է 2235 անգամ
Լրահոս
Հայաստանի անկախության օրվան նվիրված տոնին թուրքական պա՞ր, դուք լո՞ւրջ եք Փաշինյանը զուրկ է պետական մտածելակերպից, կարևոր որոշումներն ընդունում է պահի ազդեցության տակ. Գ. Համբարյանը` Օսիպյանի ազատման, այնուհետև խորհրդական նշանակվելու մասին Սա ի՞նչ վիրավորանք է ընդհանրապես սպայի նկատմամբ... կրկեսը պոզով-պոչով ա՞ լինում... Նախկինում քարոզչությունը, անդադար տիրող կոռուպցիան ու կրիմինալը շողք էին գցում այն ջանքի վրա, որը նվիրում էին ՀՀ քաղաքացիները մեր պետության կայացման ու զարգացման գործընթացին Փայլուն որոշում էր․ Խաչատուր Սուքիասյանը՝ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ազատման մասին.video Վանեցյանը Մոսկվայում հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ․ «Տելեգրամի» «Բաղրամյան 26» ալիք Հերթական սրիկայությունը Արցախի նկատմամբ. տեսանյութ «Նրա վերջնական գնալը պիտի տեսնենք բոլորս».Մարգարիտ Եսայան Կարմեն Դավթյան. «Դե զարկելը դու հիմա տես» «Ինչ էինք, ինչ դարձանք» կամ ինչպես էին նշում Անկախության օրը Քոչարյանի ժամանակ եւ հիմա «Թող համարձակվեն». Արդարադատության նախարարը` ՔԿՀ-ներում բունտերի մասին. Կրեմլի հերթական մերժումը Նիկոլ Փաշինյանին Ում դիմել, եթե ուզում եք ոչխար բուծել Նիկոլի սրած բիզը սկսում է ծակել իրեն Ռուսաստանը պատրաստվում է երեք հուժկու հարվածի Իմ Քայլին «սատկացրեցին» Իմ Քայլն առանց զենք պատերազմ է գնում Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորի լիազորությունների կասեցման հիմքերը Ում մահն է գուժում ուժայինների հրաժարականը. Նիկոլ Փաշինյանի պլան Բ-ն Արյան գինն ու Նիկոլի հեղափոխությունը Թրամփի նոր «աջ ձեռքն» ու Արցախը Չեխիայի ու Սլովակիայի մութ ու նենգ գործարքներն՝ ընդդեմ Արցախի ու Հայաստանի Էրդողանին տապալելու սցենարներ են նշմարվում «Կհանդիպենք՝ կռվի դաշտում». Բաքվից արդեն սպառնում են Փաշինյանին Պայթյուններ նավթային օբյեկտներում. Թրամփը մեղադրում է Իրանին՝ չբացառելով ուժի կիրառումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեր են «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը և փորձագետ Ամալյա Պապյանը: Թեմա՝Պատվաստումների մասին տեղեկատվության փաստեր: Սեպտեմբերի 23-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Թեմա՝վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները,ներքաղաքական զարգացումներ և աղմկահարույց դատավարություններ: Սեպտեմբերի 23-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը: Թեմա՝Որքան արժեր Արտյոմի արյունը, դատաբժշկական փորձաքննության կեղծիքներ: Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում, ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային դիվա, սոպրանո Աննա Կասյանը։ Նա կներկայացնի արիաներ հայտնի օպերաներից։ Երեկոն նվիրված է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»: Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգի, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի մամուլի ասուլիսը: Թեմա՝ ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը կազմակերպում են «Ճանաչիր Չինաս... Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ պետությունը հարկ վճարողներին վերադարձնելու է պարտքերը. Ամուլսարի շահագործումը պետության տնտեսության զարգացման համար ի՞նչ դեր ունի. երկրում սոցիալ-տնտեսական վիճակը: Սեպտեմբերի 21ին` ժամը 13:00-ին,Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը,փոխնախագահ Աշոտ Մկրտումյանը եւ շաշկու բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը։ Թեմա` Հայաստանի շաշկու պատմության մեջ աննախադեպ արդյունք` շաշկու պատանիների աշխարհի առաջնություններում։ ՀՀ-ում կկայանա շաշկու աշխարհի գավաթի հերթական փուլը, Հայաստան կժամանի շաշկու միջազգային ֆեդերացիայի ղեկավար կազմը։ Սեպտեմբերի 23-ին` ժամը 11:30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնության Պետական դումա կատարած այցի վերաբերյալ մամուլի ասուլիսը: Սեպտեմբերի 20-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեն են Լարիսա Ալավերդյանը և Մ. Մադաթյանը: Թեմա՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովին՝ ներկայացնելով իրավական հիմքեր այն մասին, որ սկսում ենք գործընթաց ՍԴ դատավորների մեկի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ:Ընթացող դատավարություններ,և զոհված զինծառայողների ծնողների բողոքը կառավարության մոտ,հանդիպում վարչապետի հետ: