Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաներում, Գետազատ-Արևշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լանջազատ գյուղի բնակիչ, 47-ամյա Ապետնակ Հ.-ի վարած Opel Vectra մակնիշի 35 ՍP 208 համարանիշի և Գետազատ գյուղի բնակիչ, 33-ամյա Վահագն Ղ.-ի վարած Mercedes մակնիշի AR 270 GE համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ապետնակ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արտաշատօի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: