Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մեծ աղմուկ հանած և հակասական մեկնաբանությունների արժանացած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը։ Ստացվում է, որ օրենքի տրամաբանությամբ ապօրինի գույքը վտանգի տակ է, եթե դրա արժեքը գերազանցում է 50 մլնը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նախագծի ընդունումից հետո, բոլոր նրանք, ովքեր 50 մլն դրամ արժեքը գերազանցող գույք ունեն, ստիպված են լինելու հիմնավորումներ ներկայացնել դրա ձեռքբերման օրինականության վերաբերյալ: Եթե այո, ապա իշխանության համար ո՞ր փաստարկներն են դիտարկվելու օրինականության հիմք: Եթե հանկարծ մարդիկ չկարողանան հիմնավորել իրենց գույքի օրինական ծագումը, կստացվի, որ գույքն անօրինական կհամարվի, հետևաբար նաև կբռնագանձվի: Իսկ ի՞նչ են անելու խոշոր սեփականատերերը, եթե գույքի ծագման օրինականության հիմքում դրվի հանրային լեգիտիմությունը: Հայ հասարակությունը տիպիկ ետխորհրդային մոդելի հասարակություն է: Հանրային ընկալումներում գերակա է այն մոտեցումը, որ հարուստները հիմնականում թալանով և անօրինական գործողություններով են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Ըստ նախագծի՝ իրավասու մարմինը գլխավոր դատախազությունն է, որին և լիազորվում է ճշտել գույքի օրինական ծագումը: Ընդհնարապես, իրավակիրառ պրակտիկայում որևէ մեկը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Եթե կա հարուցված մեղադրանք, ապա մեղադրողը պետք է փորձի ապացուցել հակառակ կողմի մեղքը: Այս տրամաբանությունը ներկայացված նախագծում գլխիվայր շրջված է` 50 մլն-ից բարձր արժեքով կապիտալի բոլոր սեփականատերերը դե ֆակտո միանգամից դառնում են մեղադրյալ և հայտնվում են դատախազությունում: Ավելորդ է ասել, ոչ չափազանց մեծ է նման նախագծի կոռուպցիոն ռիսկը: Սա կարող է դառնալ կապիտալի վերաբաշխման, կուլակաթափության, անցանկալի անձանց ճնշելու, և ռեպրեսիաների ենթարկելու սկիզբը, որը ի չիք կդարձնի նաև ներդրումների ներգրավման հույսը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը