Վտանգ Հայաստանի համար. Այժմ էլ Թուրքիան է ցանկանում միջուկային զենք ունենալ

Օրերս իր կուսակցության կողմնակիցների հավաքին Սիվաս քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե անընդունելի է, որ Թուրքիան և մյուս զարգացող երկրները զրկված են միջուկային հրթիռներ ունենալու իրավունքից:
«Որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարևանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, և որևէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող», - հայտարարում էր Էրդողանը:

Իր ելույթում Էրդողանը չի հստակեցրել՝ արդյոք Անկարան մտադի՞ր է միջուկային զենքի տեխնոլոգիաների վրա աշխատել, թե՞ ոչ։

Նկատենք, որ 1980 թվականին Թուրքիան ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, իսկ 1996-ին՝ Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման մասին բազմակողմանի համաձայնագիրը։ Իսրայելը, հիշեցնենք, պաշտոնապես ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ ունի միջուկային զենք։

Միջուկային զենք ունեցող երկրների պաշտոնական «ակումբում» հինգ անդամ է՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը․ սրանք այն երկրներն են, որ միջուկային զենք են ստեղծել մինչև 1956 թվականը։ Եվս մի քանի պետություն, տարբեր տվյալների համաձայն, նույնպես ունեն միջուկային զենք՝ խոսքը Պակիստանի, Հնդկաստանի և Հյուսիսային Կորեայի մասին է։ Եվ Իսրայելը, որը ոչ հերքում , ոչ էլ հաստատում է այդ փաստը։

Էրդողանի սկանդալային հայտարարությունը հնչել է թուրք - ամերիկյան տարաձայնությունների ֆոնին։ Թուրքիան ձեռք է բերել ռուսական S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգեր, ինչին ի պատասխան՝ Վաշինգտոնը հրաժարվել է Անկարային տրամադրել F-35 կործանիչները:

Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ Թուրքիային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։ Իր ելույթում Թուրքիայի նախագահն ասել է նաև, թե ընթացքի մեջ է ռուսական S-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը, և այդ համակարգերը կնպաստեն Թուրքիայի անվտանգության ուժեղացմանը։
Անկարան, հիշեցնենք, ռուսական համալիրները գնելու համար վարկ էր ստացել հենց Մոսկվայից: Ավելին՝ այդ համակարգերը սպասարկելու են թուրք մասնագետները, և ռուսական կողմը պարտավորվել է աջակցել Թուրքիային հրթիռային այդ համակարգերի սեփական արտադրության գործում:

Հուլիսի վերջին S-400-ները Թուրքիային մատակարարելու առաջին փուլն ավարտվեց։ Ավարտվել է ռուսական S-400 (C-400) հրթիռային համակարգերը Թուրքիային մատակարարելու առաջին փուլը: Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է գնդապետ Թամեր Զինջիրը:

«Ավարտվեց հուլիսի 12-ից սկսված S-400 հրթիռների մատակարարման առաջին փուլը՝ ըստ Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված համաձայնագրի մեր օդային պաշտպանությունը ամրապնդելու և հեռահար հրթիռներ ունենալու կարիքները բավարարելու համար», - ասել գնդապետը: Հուլիսի 12-25-ը Անկարայից ոչ հեռու գտնվող ռազմակայանում վայրէջք է կատարել S-400 հրթիռների առաջին խմբաքանակը տեղափոխող 30 օդանավ: Հիմա պլանավորվում է մատակարարման երկրորդ փուլը:

Ամերիկյան F-35 ռազմական օդանավերը Թուրքիային վաճառելու, այդ օդանավերի արտադրությունում Թուրքիայի ներգրավվածության խնդիրների վերաբերյալ Թամեր Զինջիրն ասել է, որ այդ ծրագրերը միայն կասեցված են․ - «F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցությունը անորոշ ժամանակով դադարեցվել է, թուրք օդաչուների ուսուցումը ևս անորոշ ժամկետով սառեցվել է»: Նա հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային առաջարկել է բալիստիկ հրթիռների դեմ ՆԱՏՕ-ի հնարավորություններն ուժեղացնելու համար երկրի տարածքում տեղադրել SAMP-T հրթիռային համակարգերի մեկ մարտկոց: Ֆրանս-իտալական EUROSAM կոնսորցիումի հրթիռային համակարգը տեղադրվելու է Թուրքիայի հարավային սահմանին:

Այսպես, Հայաստանի հարևան Թուրքիան բացեիբաց հայտարարում է իր միջուկային հավակնությունների մասին։ Հայաստանի հարևանը, որը աշխարհի տարբեր երկրների հետ խոսում կոշտ լեզվով, այժմ նոր սկանդալային ցանկության մասին է ակնարկում։ Սա վկայում է այն մասին, որ Էրդողանը կարող է գնալ այդ քայլին՝ Թուրքիան դարձնել իր պատկերացրած՝ «հզոր» պետությունը, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3376 անգամ
Լրահոս
Բաքվում լայնածավալ ցույցեր են. (տեսանյութ) Մոսկվայում գտել են Զելենսկու նմանակին (լուսանկարներ, տեսանյութ) Դեպի Եվրոպա էժան թռչելու հաջորդ քայլերը Ավտովթար Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը ՎԱԶ-2110-ով ոստիկանության Գորիսի բաժնի մոտ բախվել է ծառին Երևանը ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության սիմվոլն է․ Նիկոլ Փաշինյան Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել Ըստ Նիկոլ Փաշինյանի` Դավիթ Անանյանի քարտուղարահու բարձր պրեմյան հարկատուի համար երջանկություն է «Ավրորա» նախաձեռնությունը դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը. Փաշինյան «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց Միրզա Դինային Ինչո՞ւ են մարդիկ վախենում արհեստական բանականությունից. պարզաբանում է Ջուլի Լենզերը Ծաղկունքի ժամանակաշրջան. Ռոբերտ Քոչարյան Armenia 1998-2008 Լեւոն Քոչարյանը պարգեւատրեց հաշմանդամություն ունեցող մարզիկներին. video Արտակարգ դեպք Երևանում. զարդերը գողացել էին նրա երկվորյակ որդիները Իջևանի ծննդատանը 23-ամյա կինը մահացած պտուղ է ծննդաբերել «Իհարկե, արդարացված է». Հայկ Մարության Վախենալու վտանգավոր բնազդը Խոշտանգման փաստը բժիշկները հաստատել են Պուտինին վիրավորած վրացի լրագրողին հարցաքննել են «Պապս ասաց, որ մի օր պետք է բարձրանաս, եւ ես դա արեցի». Ռուբեն Վարդանյան Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Էրդողանը սպառնում է շարունակել քուրդ զինյալների «գլխատումը» Ճանապարհի մի հատվածը բեռնատարների համար փակ կլինի ԱԱԾ-ն Թովմասյաններով է զբաղվում, ադրբեջանական հաքերները` Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքով Թափթփուկային տեռոր Հրայր Թովմասյանի ընտանիքի դեմ Աշնանային նոր սրացումներ` ընդդեմ Հայաստանի ու Արցախի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը և ՍԱՊԾ Կոտայքի մարզի նախկին պետ Արամայիս Գալստյանը: ԹԵՄԱ՝ վերջին 1,5 տարում սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված կոռուպցիան և ոչ իրավաչափ գործողությունները. փաստերն ու սպասվող հետևանքները: Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»: Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում ն... Հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքական վերլուծաբաններ Մ. Մադաթյանը ,Գառնիկ Իսագուլյանը և Մ. Հարությունյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Աղասի Ենոքյանը և վերլուծաբան Նարեկ Սամսոնյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս`նվիրված հոկտեմբերի 19-20–ը Երևանում կայանալիք «Ներառական պրակտիկաներ Հայաստանում» առաջին միջազգային փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են «Ներառականություն հանուն ներդաշնակ հասարակության» ՔՀԿ-ի հիմնադիր նախագահ Սուսաննա Հովեյանը, «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը և Համայնքների զարգացման միջազգային ասոցիացիայի եվրոպական երկրների գծով տնօրեն, «Ներառական պրակտիկաներ» կազմակերպության ... Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»: Հոկտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ ներքին և արտաքին զարգացումները: Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Էրեբունի-Երևանի 2801 ամյակին նվիրված միջոցառում: Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի «Էրեբունի-Երևանը նկարազարդ ալբոմներում, գրքերում, պլակատներում եւ լուսանկարներում» խորագրով ցուցադրություն: Ցուցադրության բացմանը կհաջորդի «Էրեբունի, իսկ դարեր անց արդեն Երևան» թեմայով զեկույցը, որը թամանյանական մասնաշենքի արվեստի բաժնի ընթերցասրահում կներկայացնի Արվեստի գրականության եւ ոչ գրքային հրատարակությունների բա... Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը կխոսի Էրդողանի և Ալիևի հանդիպման ընթացքում Արցախի հարցի քննարկման, դրա գլխավոր ազդակների մասին, հատկապես Թուրքիայի՝ Սիրայում ռազմական գործողություններ կատարելու ֆոնին, բանախոսը կանդրադառնա նաեւ Ի․ Ալիևի հայտարարությանը եւ այլ հարակից հարցերին։