Ինչն է միավորում ՀԱԿ–ին, «ծռերին», Նիկոլին ու Արամ Զավենիչին

Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը կամ էլ՝ վախը։

Կոլեկտիվ հանցագործությունը ցեմենտում է մասնակիցներին։ Նրանց դարձնում կողակիցներ։

Դե իսկ վախի արդյունքում մարդիկ կուչ են գալիս ու միմյանց պինդ սեղմվում։

Նիկոլը մնաց մենակ

Նիկոլ Փաշինյանը հետիշխանափոխական սկզբնական փուլում քիթը վեր ցցած հեղափոխական առաջնորդ էր։ Ագահությունը և անհեռատեսությունը նրան դրդեցին մեկ դերասանի թատրոնի վերածել իշխանական համակարգը։

Փաշինյանն իրեն շրջապատեց այնպիսի զրոներով, որոնց քաղաքական կենսագրությունը սկսվում էր քայլելով ու ավարտվում «գըմփ–գըմփ–հո՛ւ» անելու հերոսությամբ։

Նիկոլն ուզում էր «ստերիլ» թիմ հավաքել։ Թիմ, որը չէր ունենա սեփական «ես», քաղաքական անցյալ և տեսակետ։ Նա հեղափոխական կուսություն էր պահպանում՝ փորձելով ցույց տալ, որ մերժել է ոչ միայն նախկին իշխանությանը, այլ նաև ընդդիմությանը, այդ թվում՝ իր երբեմնի թիմակիցներին։

Նիկոլի ագահության ու հեղափոխական ինքնավստահության արդյունքում՝ «Ելք» դաշինքը լուծարվեց։ Հեղափոխության մեկնարկում դրա դեմ կռիվ տված, բայց վերջին փուլում հեղափոխությանը «վեննա» մտնել փորձող Հայ ազգային կոնգրեսի հույսերը չարդարացան։ «Ծռերը» ևս Նիկոլից չստացան իրենց ուզածը, թեև հայտնվեցին ազատության մեջ։

Նիկոլին թվում էր, թե ինքը միշտ մնալու է «կինոյի տղայի» կարգավիճակում։ Բայց նա սխալը սխալի հետևից գործեց ու մնաց մենակ։ Նրա խմբակցության արտաքին փայատերերը ուղիղ տեքստով հասկացրեցին, որ պետք եղած ժամանակ ժողվարչապետի տակից կհանեն աթոռի ոտքերը։

«ժողովրդի» առաջնորդին հիմա այլ բան չի մնում, քան մի կողմ դնել հեղափոխական կուսությունը և վերադառնալ ակունքներին՝ ձեռք մեկնելով մարգինալ ուժերին։

Նիկոլը վերադառնում է «հերանց» տուն

2018–ին տեղի ունեցած քաղաքական գործընթացները և հանրային էներգետիկան Նիկոլ Փաշինյանը սեփականաշնորհեց։ Նա առաջ գնալու փոխարեն դարձավ անցյալի, սեփական ֆոբիաների, կոմպլեսքների ու վրեժխնդրության գերին։

Հասկանո՞ւմ է, թե՞ ոչ Փաշինյանը, բայց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը նրան դարձրել է Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը։ Այն Տեր–Պետրոսյանի, որը վաղուց մարգինալացվել է ու նույնիսկ ռիսկ չարեց հետհեղափոխական Հայաստանում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։

Փաշինյանը, թերևս, չէր պատկերացնում, որ այսպիսի զարգացումներ են լինելու, և որ այդքան թանկ է նստելու իր վրա քաղաքական վենդետտան։ Փաշինյանը չէր պատկերացնում, որ պետական կառավարումը շատ ծանր աշխատանք է դառնալու իր համար։

Հիմա նա ստիպված է անառակ որդու պես վերադառնալ «հերանց» տուն։ Այսօր Փաշինյանի հետ նույն այն հարթակի մարդիկ են, որոնք 2008–ին սատարում էին Լևոն Տեր–Պետրոսյանին։

Գագիկ Ջհանգիրյան, Արամ Սարգսյան, Ժիրայր Սեֆիլյան, Անդրանիկ Քոչարյան և նմանատիպ այլ դեմքեր։ Սրանք այժմ նույն տանիքի տակ են հայտնվել։

Հեղափոխության առաջնորդը հիմա վերադարձել է 2008–ի մարտի 1–ին սադրանքներ ու բախումներ կազմակերպողի իր կարգավիճակին։

Ոխերիմ բարեկամները

ՀԱԿ–ը, «ծռերը», Նիկոլը, Արամ Զավենիչը և այս խմբակի մյուս անդամները միմյանցից զզվում են, բայց նրանց միավորում է վախը։ ՍԴ որոշումից հետո սրանք ընդհանուր վտանգ են տեսել, համ էլ՝ շանս։ Նիկոլի փլուզվող իշխանությանը փայ մտնելու շանս։

Փաշինյանը հիմա մնացել է այս մարգինալների հույսին։

«Իմ քայլը» խմբակցությունում գլուխ են բարձրացրել ներդրվածները, աբիժնիկները և «ազնիվ քյարփինջները», և այդ իսկ պատճառով Նիկոլը հայտնվել է հնամաշ ուժերի շրջապատում։

Երբ նա հանդիպում է «ծռերին», դա լավ կյանքից չէ։ Դա թուլության նշան է։

Երբ ՀԱԿ–ը ՍԴ որոշումից հետո ձայնը գլուխն է գցում, իսկ «Լևոնի վերջին օրերի վկաները» «Ֆեյսբուք»-ում հիստերիկ գրառումներ են անում ու մուննաթ գալիս Նիկոլի վրա, դա էլ լավ կյանքից չէ։

Երբ բազմիցս Նիկոլից «քցված» Արամ Զավենիչը քծնում է նույն Նիկոլին, դա էլ լավ կյանքից չէ։

Փաշինյանը հայտնվել է իր դրած ծուղակի մեջ, ու հիմա ստիպված է մնալ այս կոնտինգենտի հույսին։ Նա հիշեցնում է Կերենսկուն, որին հեղափոխությունից ամիսներ անց հայհոյում էին և՛ հեղափոխականները, և՛ հակահեղափոխականները, և՛ յուրայինները, և՛ հակառակորդները։

Նիկոլը մեր օրերի Կերենսկին է։ Պետք է հումանիտար միջանցք բացել նրա համար։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 2051 անգամ
Լրահոս
Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am