Պուտինը կատակել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր համաժողովի է մասնակցել, որի ընթացքում Մալայզիայի վարչապետ, 94-ամյա Մահաթհիր Մոհամադը ասել է, որ իրենց երկրում քաղաքական գործունեության սահմանային տարիքը 95 տարեկանն է։
Համաժողովի մոդերատորը Պուտինին հարցրել է, թե որքան է այդ տարիքը Ռուսաստանում։ ՌԴ նախագահը կատակել է․
«Դեռ չեմ հասնում այդ տարիքին»։
Հոկտեմբերին Ռուսաստանի գործող նախագահը կդառնա 67 տարեկան։