Հայ-ռուսական նոր սկանդալի սպասելիս

Հայ-ռուսական հարաբերությունների առնչվող իրադարձություն է տեղի ունեցել, որը կարող է ազդել Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին։

Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել: Փաստաթղթում նշված է, որ «առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով:

«Հայաստանում ես ստացել եմ փախստականի կարգավիճակ՝ այն հիմնավորմամբ, որ Ռուսաստանում հետապնդվում եմ քաղաքական հայացքների համար: Փախստականների տարբեր տեսակներ կան՝ կրոնական, զինվորական, և ես ի սկզբանե ցանկանում էի փաստաթուղթ ստանալ քաղաքական հիմքով, որովհետև ես նախկին քաղբանտարկյալ եմ», - ասել է Շիշկինը: «Իմ ճամփորդական անձնագրի ժամկետները լրացել էին, և երբ ես գնացի անձնագրային բաժին, ինձ ծանոթ աշխատակիցներն ասացին, որ իմ անվան դիմաց կա նշում, որ անձնագիր տրամադրեն բացառապես ԱԱԾ աշխատակիցների հետ միասին: Հետևաբար ես ուրիշ ոչ մի տեղ չէի կարող գնալ, բացի Հայաստանից, որտեղ մեկ տարի առաջ հրաշալի իրադարձություններ էին տեղի ունեցել», - ասել է Շիշկինը:

Շիշկինի տեղեկություններով, ինքը հիմա Ռուսաստանում հետախուզման մեջ է: Մինչդեռ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քանի որ Շիշկինը որևէ պետության կողմից հետախուզման հիման վրա չի հայտնաբերվել կամ ձերբակալվել, հետևաբար հանձնման վերաբերյալ միջնորդություն ևս չի ստացվել: Շիշկինը պնդում է, թե Հայաստան գալու հաջորդ օրն իսկ իրեն Ռուսաստանում վերագրել են մի քանի հոդվածների խախտում․ - «Սա անհասկանալի ինֆորմացիա է: Նրանք իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել, ասում են, որ ես Ռուսաստանից անօրինական եմ հեռացել: Բայց անօրինական ոչ մի փաստաթուղթ չի եղել»:

Հայաստանի միգրացիոն ծառայության լրատվության բաժնից Նելլի Դավթյանը «Ազատությանը» փոխանցել է, որ Շիշկինին տրամադրված փաստաթղթի վերաբերյալ մանրամասներ չեն կարող հաղորդել, քանի որ դա անձնական տվյալների գաղտնիք է, բայց պնդեց, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել: Ինչ վերաբերում է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի համաձայն ապաստանի շնորհմանը, Դավթյանը նշեց, որ դա Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանակում է:

Շիշկինն ասում է, որ հայաստանյան օրենսդրությունը և հեղափոխությունից հետո Հայաստանում եղած իրավիճակը հաշվի առնելով է որոշել հենց Հայաստան գալ․ - «Ես գիտեմ, որ Հայաստանի համար Ռուսաստանի հարցը շատ ցավոտ է: Հարաբերությունների հետ կապված պետք է ինչ-որ բան անել, շատ բաներ պետք է փոխել, քանի որ Ռուսաստանը դիկտատորական երկիր է, իսկ Հայաստանը արդեն մեկ տարի է ժողովրդավարական հասարակություն է կառուցում»:

Ի դեպ, Ռուսաստանում Շիշկինին ֆաշիստական հայացքներ ունենալուց բացի, վերագրվում է նաև հակահայկական տրամադրություններ տարածելու մեղադրանք․ - «Եթե տեսնեք, թե իմ մասին ինչ են գրում ՖՍԲ-ի աշխատակիցները, դուք կարող եք անգամ ենթադրել, որ ես բացառապես հայ մանուկներով եմ սնվում: Պարզապես երբ դու Ռուսաստանում կոռուպցիայի դեմ ես պայքարում, քո դեմ բազմաթիվ կոմպրոմատներ են սկսում օգտագործել»:

Ինչևէ, Հայաստանի կողմից ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին փախստական ճանաչելն ու ապաստան տրամադրելը դիտարկվում է որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացրած քայլերի պատասխան։ Օրինակ ամենաաքննարկվող ու բազմաչարչար հարցը՝ հայ վարորդների վարորդական իրավունքը չճանաչելն է։ Թվում է թե մի փոքրիկ հարց, բայց տարիներ շարունակ այս հարցը մնում է օդում կախված։

Իհարկե, Հայաստանը ռուս գործչին ապաստան տրամադրելով կարող է արդարանալ, որ դրսևորել է բացարձակ հումանիզմ, և չի կարող մարդկանց՝ խնդրանքի դեպքում ուղղակի մերժել միայն այն պատճառով, որ դա Ռուսաստանի իշխանությանը կարող է դուր չգալ։

Թե իրականում ինչ հետևանքներ կունենա վերջին իրադարձությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ ցույց կտա ժամանակը։ Բայց արդեն իսկ կարելի է արձանագրել, որ ռուս գործչին քաղաքական ապաստան տալը կարող է դառնալ նոր սկանդալի առիթ՝ բարդացնելով առանց այն էլ ոչ այնքան հարթ ու հանդարտ հարաբերությունները։

Թամար Բագրատունի

դիտվել է 4731 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am