119 հալածյալներ․ Ալիևի քաղբանտարկյալների նոր խումբը

Ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ՝ այս պահին երկրում առնվազն 119 քաղբանտարկյալ կա: Դա են վկայում «Քաղբանտարկյալների ցուցակագրման աշխատանքային խմբի» անդամների նախօրեին հրապարակած նոր տվյալները:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ քաղբանտարկյալների շուրջ իրավիճակին հետևող այս կառույցը կազմված է Ադրբեջանում հայտնի մեկ տասնյակ իրավապաշտպաններից, հասարակական գործիչներից և անկախ լրագրողներից, որոնց մեծ մասը ևս նախկինում քաղբանտարկյալներ են եղել:

Խմբի կազմում են ընդգրկված, օրինակ, բանտում շուրջ երկու տարի անցկացրած իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը և 2015 թվականին 7,5 տարվա ազատազրկման դատապարտված ու հետագայում միջազգային հանրության ճնշման ներքո ազատ արձակված հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան:
Իրավապաշտպանների խմբի պնդմամբ՝ այսօր Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների գրեթե կեսը` 52 հոգի, առնչություն ունեն 2018 թվականի ամռանը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում ծավալված իրադարձություններին:

Անցյալ տարի հուլիսին մահափորձ էր իրականացվել Գյանջայի քաղաքապետի դեմ, որին հաջորդած բողոքի ցույցի ընթացքում երկու բարձրաստիճան ոստիկան էր սպանվել: Իրավապաշտպանների համոզմամբ, սակայն, ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի և այդ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ որևէ առնչություն չունի, իսկ ճաղերի ետևում հայտնվածների նման պատկառելի քանակը նպատակ ուներ հանրության մոտ մանրամասնորեն ծրագրված հակապետական դավադրության պատրանք ստեղծել:

Քաղբանտարկյալների մեծությամբ երկրորդ խումբը` 47 մարդ, քաղաքական իսլամի կողմնակիցներն են: Քաղբանտարկյալների թարմացված ցուցակի հեղինակները կալանավորների այս խմբին անվանում են «Հավատացյալներ»: Դատապարտվածների այս խմբում են ընդգրկված, մասնավորաբար, Նարդարանում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված անձինք, նաև իսլամիստական քաղաքական ուժերի, օրինակ՝ Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավարները:

«Քաղբանտարկյալների ցուցակագրման խմբի» կողմից երեկ հրապարակված ցանկում ընդգրկված են նաև 7 քաղաքական և հասարակական ակտիվիստներ, ինչպես նաև 5 լրագրողներ ու բլոգերներ: Վերջին խմբում է նաև երկու տարի առաջ Թբիլիսիում առևանգված և ադրբեջանական դատարանի կողմից ազատազրկման դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլին:

Իրավապաշտպանների գնահատմամբ, ի դեպ, Ադրբեջանում ի հայտ է եկել քաղբանտարկյալների ևս մեկ խումբ. նրանց «Ցուցակագրման խմբի» անդամները «քաղաքական պատանդներ» են անվանում: Դրանք այն ձերբակալվածներն են, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել արտերկրում բնակվող և ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող հարազատների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 762 անգամ
Լրահոս
Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. հայտարարություն Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am