Դատարանը չեղյալ է համարել Իրանում 28-ամյա տղամարդու և 9-ամյա աղջնակի ամուսնությունը
«Известия»-ի հաղորդմամբ` Իրանի Կոհգիլույե և Բոյերահմեդ նահանգի դատարանը չեղյալ է համարել Իրանում 28-ամյա տղամարդու և 9-ամյա աղջնակի ամուսնությունը: Ծնողները մտադիր են երկու տարի սպասել:
Երբ տեսանյութը տարածվել է սոցկայքերում, երկրի իշխանությունները հանրության ճնշումների ներքո պահանջել են չեղյալ համարել ամուսնությունը:
Նշենք, որ Իրանում օրենքը թույլ է տալիս աղջիկներին ամուսնանալ 13 տարեկանից, տղաներին՝ 15 տարեկանից: Մինչև 2002թ.-ը երկրում թույլատրվում էր ամուսնություններ կնքել 9-ամյա աղջնակների հետ:
Նշվում է նաև, որ տղան ոչ թե 28, այլ 22 տարեկան է: