Ռասիզմի դրսևորման պատճառով առաջին անգամ պատգամավորին զրկել են մանդատից
Սլովակիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել մանդատից զրկել ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Միլան Մազուրեկին, որը գնչուների վերաբերյալ ռասիստական արտահայտություններ է թույլ տվել: Այս մասին հայտնում է SME-ն:
Սլովակիայում առաջին անգամ են պատգամավորին ռասիզմի դրսևորման համար մանդատից զրկում: Մազուրեկը նաև կվճարի տուգանք` 10 000 եվրո գումարի չափով: