Խեղդվել է 5-ամյա աղջիկ. մոտակայքում չկային ոչ փրկարարներ, ոչ հյուրանոցի աշխատակիցներ
Թուրքիայի Անթալյա քաղաքի հյուրանոցներից մեկի լողավազանում խեղդված 5-ամյա ռուս աղջնակի` Լյուբայի մայրը մանրամասներ է պատմել տեղի ունեցածից: Փոքրիկին դուրս էին բերել լողավազանից և տեղափոխել հիվանդանոց, սակայն աղջնակի կյանքը փրկել չէր հաջողվել:
Մայրը REN TV-ին տված հարցազրույցում պատմել է, որ ոչ-ոք չի նկատել, թե ինչպես է երեխան գնում լողավազանի ուղղությամբ:
«Երկու-երեք րոպե էր անցել և նա կողքիս չէր: Գնացինք փնտրելու, ոչ ոք ոչինչ չէր տեսել: Հյուրանոցում տեսախցիկներ չկային, ուստի դժվարանում եմ ասել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Լողավազանի մոտակայքում չկային ոչ փրկարարներ, ոչ էլ հյուրանոցի աշխատակիցներ»,- պատմել է նա: