Պուտինի նոր պահանջը Փաշինյանին․ իրավիճակը բարդանում է

«Հայաստանի վարչապետն Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է այցելել Հայաստան, և Իրանի նախագահը, համապատասխանաբար, առաջիկա շաբաթներին այց է կատարելու այդ երկիր», – իրանական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։

Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել էր մասնակցելու ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵԱՏՄ երկրների ղեկավարնների նիստի) աշխատանքներին։ Մինչ այդ՝ այս տարվա փետրվարին, Իրան էր այցելել Փաշինյանը։ Նրան այնտեղ ընդունել էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ երկրի բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

Ի դեպ, Փաշինյանը հարցազրույց է տվել Երևան այցելած իրանական առաջատար լրատվամիջոցների՝ մասնավորապես Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB), «Press TV» հեռուստաալիքի, Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության, «Etemad» և «Donya-e Eghtesad» օրաթերթերի լրագրողներին:

Հարցազրույցի ընթացքում նա գնահատել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ է ունեցել:

Փաշինյանն, անդրադառնալով ընթացիկ ծրագրերին, նշել է, որ որոշակի դանդաղումից հետո այժմ արագ տեմպերով շարունակվում է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ընդգծելով նաև «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով արդյունավետ փոխգործակցությունը:

«Կան մի շարք նախագծեր, որոնք մենք ակտիվորեն քննարկում ենք Իրանի մեր գործընկերների հետ և հույս ունենք, որ այդ ծրագրերի շուրջ մեզ կհաջողվի գալ ընդհանուր համաձայնության»,-անդրադառնալով հեռանկարային ծրագրերին, նշել է վարչապետն ու հավելել, որ երկու երկրները հատկապես մեծ հնարավորություն ունեն ԵԱՏՄ-ի շրջանակներում նշանակալի տնտեսական արդյունքներ ապահովել՝ ընդգծելով, որ հոկտեմբերին Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու հրավերք է ուղարկել նաև Իրանի նախագահին:

Փաշինյանն, անդրադառնալով հայ-իրանական մշակութային կապերին՝ նշել է, որ այլ ժողովուրդների մշակութային-կրոնական հուշարձանների պահպանությունը գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում՝ միևնույն ժամանակ նաև գոհունակություն հայտնելով Իրանի կառավարության՝ հայկական մշակութային արժեքները պահպանելուն ուղղված քայլերի առնչությամբ:

Նշենք, որ իրանցի լրագրողների այցը Երևան տեղի է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ:
Այսպես, Իրանի նախագահն, ընդունել է Փաշինյանի հրավերը։ Մնում է հարցը, թե արդյոք Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Այցի մինչև վերջին պահը ռուսական կողմն, ըստ ամենայնի, կպահի ինտրիգը։

Պուտինի չգալը կնշանակի արհամարհանք Հայաստանին, ինչ-որ առումով՝ ապտակ։ Իսկ նրա ժամանումն, իհարկե, չի նշանակի Մոսկվայի կողմից անվերապահ աջակցություն Փաշինյանի իշխանությանը, սակայն այնուամենայնիվ, Փաշինյանը կստանա որոշակի դիվիդենտներ՝ Հայաստանի ներսում իշխանության ամրությունը մատնանշելու տեսանկյունից։

Hayeli.am-ի տեղեկություններով՝ Պուտինը թարմացրել է իր պահանջներն ուղղված ՀՀ իշխանությանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասով։ Իրավիճակն այսպիսին է՝ կամ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի, կամ Պուտինը պետք է այցելի Քոչարյանին տեսակցելու։

ՀՀ իշխանություններն առայժմ դրական պատասխան չեն տվել ռուսական կողմին։ Սա նշանակում է, որ ռուսական կողմը ոչ միայն կարող է Պուտինի այցը Երևան չեղյալ համարել, այլև առհասարական եվրասիական հավաքի անցկացումը տեղափոխել Մոսկվա։

Թամար Բագրատունի

դիտվել է 28172 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am