Նոր խաղ՝ Հայաստանի հարևանի և դաշնակցի մասնակցությամբ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանեց Մոսկվա՝ հանդիպելու ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ քննարկելու նպատակով:

Արտգործնախարարներն օրակարգում են Պարսից ծոցում լարված իրավիճակին և 2015թ․ միջուկային համաձայնագրի ապագային, որից ԱՄՆ-ը անցած տարի միակողմանիորեն դուրս է եկել: Այս մասին օրերս կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Օրակարգում էին նաև Սիրիային, Աֆղանստանին և Եմենին վերաբերող հարցեր, երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության հետ կապված խնդիրներ, ասել է Զախարովան:

«Եվրոպական պետությունները բավարար ջանքեր չեն գործադրում 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրերի փրկության ուղղությամբ», - Մոսկվայում իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Ռուսաստանը և Չինաստանը մեր կողմից դիտարկվում են որպես գործընկերներ, որոնք օգնել են մեզ միջուկային համաձայնագրի հարցում, ամուր դիրքեր ունեն և նպաստում են համաձայնագրի փրկությանը: Ցավոք սրտի, մենք նույնը չենք կարող ասել եվրոպացիների մասին: Նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում քայլեր ձեռնարկել միջուկային համաձայանգրի շրջանակներում իրենց պարտավորությունները կատարելու ուղղությամբ», - հայտարարում էր Զարիֆը:

Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի հետ միջազգային համայնքի կնքած միջուկային համաձայնագրից, իսկ ամիսներ անց վերականգնեց, ապա և խստացրեց պատժամիջոցները պաշտոնական Թեհրանի նկատմամբ:

Ռուսաստանը և Իրանը շահագրգռված են, որպեսզի Պարսից ծոցի երկրները համաձայնության գան տարածաշրջանում իրադրության կայունացման փոխընդունելի ուղիների շուրջ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես նախարարը նշել է Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ունեցած բանակցություններից հետո, իրենք պայմանավորվել են շարունակել շփումները տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդրի շուրջ, որտեղ այժմ «ոչ դյուրին գործընթացներ են ծավալվում»:

«Ե՛վ մենք, և՛ Իսլամական Հանրապետությունը շահագրգռված ենք, որ բոլոր կողմերը, բոլոր երկրները, Պարսից ծոցի բոլոր առափնյա երկրները եև նրանց բոլոր միջազգային գործընկերները համաձայնության գան աշխարհի այս կարևորագույն տարածաշրջանում անվտանգության ապահովման փոխադարձ ընդունելի ուղիների շուրջ: Դրա վերաբերյալ կան նաև իրանական նախաձեռնություններ, կան ռուսական նախաձեռնություններ, դրանք բաց են, դրանք հասկանալի են, և մենք առաջ ենք տանելու այն պայմանավորվածությունները, որոնք կհենվեն այս տարածաշրջանում գործող բոլոր կողմերի շահերի վրա»,- նշել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Իրան-Ռուսաստան հարաբերություններն ավելի ու ավելի են դառնում սերտ ու խորը՝ աշխարհաքաղաքական տեսակյունից։ Այնպես է ստացվել, որ Հայաստանի անմիջական հարևանն ու ռազմավարական դաշնակիցը ձեռք են բերում բավական խորքային ու տպավորիչ հարաբերություններ՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին։

Հայաստանի համար նոր հնարավորություն է թե՛ հարևան Իրանի, թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆոնին տարածաշրջանային նշանակության քաղաքականությունում փոքր-ինչ ինքնուրույն լինել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2669 անգամ
Լրահոս
Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am