Պուտինի հերթական «մեսիջը» հայ ժողովրդին ու Փաշինյանին

Օգոստոսի 31–ին Ռոբերտ Քոչարյանը դարձավ 65 տարեկան։ Այլ իրավիճակում ու այլ քաղաքական պայմաններում նրա ծննդյան տարեդարձը, թերևս, այնպիսի քաղաքական հնչեղություն, տարածվածություն և շեշտադրում չստանար, ինչպես որ ստացավ երկու օր առաջ։ Պատճառը հասկանալի է. 2–րդ նախագահը կալանավորված է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

Քոչարյանի դատավարության մասով մենք գործ ունենք ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի հետ։ 2008–ի մարտի 1–ին տեղի ունեցած բախումների գլխավոր հրահրիչը և զոհերի հիմնական պատասխանատուներից մեկը դարձել է վարչապետ և փորձում է մաքրվել սեփական անցյալից, ինչպես նաև՝ քաղաքական վրեժ լուծել ու քաղաքական ընդդիմախոսին ֆիզիկապես մեկուսացնել։

Փաշինյանին թվում էր, թե Քոչարյանի դեմ քաղաքական վենդետտայի իրականացման որոշումը համընդհանուր ծափահարության կարժանանա, սակայն նա սխալվեց։

«Հասարակությունն ու մամուլն է Քոչարյանին մեղավոր նշանակել» թեզը օգոստոսի 31–ին հերթական անգամ փլվեց։ Քոչարյանին հղված շնորհավորանքների ծավալը, աշխարհագրությունը և բնույթը ցույց տվեցին, որ տեղի էր ունենում յուրօրինակ ակցիա՝ ընդդեմ հեղափոխության էներգետիկան սեփականաշնորհած և սեփական կոմպլեքսների գերին դարձած Փաշինյանի։

Սոցիալական ցանցերը և լրատվամիջոցները լցված էին շնորհավորանքներով, ինչը յուրօրինակ «ոչ» էր Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Այդ «ոչ»–ը Փաշինյանը ստացավ նաև Հայաստանում ներդրումներ արած և անելու պոտենցիալ ունեցող շրջանակներից. Քոչարյանին շնորհավորողներ հայտնի մարդկանց ցուցակի մի մասն ինչ–որ տեղ նաև ներդրողների ակումբ էր հիշեցնում ու ցույց տալիս, թե ո՞ր դեպքում Հայաստանում ներդրումներ կլինեն։

Ուշագրավ «մեսիջներ» էր պարունակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռ. Քոչարյանին։ Այդ «մեսիջներն» ուղղված էին հայ ժողովրդին ու անձամբ Փաշինյանին։

Շնորհավորական տեքստում Պուտինը Քոչարյանին համարում է Ռուսաստանի իսկական բարեկամը, ով նպաստել է ՌԴ–ի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը, և ով էական ներդրում է ունեցել ժամանակակից Հայաստանի զարգացման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման գործում։ Սա իրականում հայ ժողովրդին ու ՀՀ–ին տված բարձր գնահատական է։

Սրանք պատահական ձևակերպումներ չեն։ Պուտինը Քոչարյանին համարում է տարածաշրջանային մասշտաբի գործիչ և Ռուսաստանի բարեկամ։ Դա նշանակում է, որ նրա դեմ քաղաքական արշավը Կրեմլում գնահատում են որպես սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և քայլ Ռուսաստանի դեմ, քանզի հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները զարգացնողին ու Ռուսաստանի բարեկամին կալանավորելը թշնամության դրսևորում է պաշտոնական Երևանի կողմից։

Եթե մենք այլ տարածաշրջանում ապրեինք ու այլ ռազմաքաղաքական դրության մեջ լինեինք, ապա կարելի էր Պուտինի շնորհավորանքում առկա «մեսիջներին» փիլիսոփայորեն կամ նույնիսկ անտարբեր վերաբերվել։ Բայց հիմա նման շռայլություն հայ ժողովուրդն իրավունք չունի իրեն թույլ տալու՝ հանուն սեփական շահերի։ Հայ–ռուսական հարաբերությունները երկկողմանի կարևորություն ունեն և մենք պետք է մեր շահերից ելնելով փայփայենք այդ հարաբերությունները (ի դեպ, Ադրբեջանում սպասում են, թե երբ պետք է Փաշինյանը վերջնականապես փչացնի հայ–ռուսական հարաբերություններն ու իրենք անցնեն լայնամասշտաբ գրոհի)։

Նիկոլ Փաշինյանն իր անձնական «բզիկներից» ու նեղ քաղաքական հաշվարկներից ելնելով գործ է սարքել Քոչարյանի դեմ։ Այն Քոչարյանի, ում հարցը, հասկանալի պատճառներով, դարձել է հայ–ռուսական հարաբերություններում կարևորագույն կետ։

Պուտինը Քոչարյանին համարում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը նպաստած գործիչ՝ դրանով իսկ հասկացնելով, որ Քոչարյանին աջակցում է ոչ միայն ու ոչ այնքան որպես ընկեր, այլ ՌԴ անվտանգության շահերից ելնելով։

Պուտինի ասածն այն է, որ Փաշինյանի «բզիկները» սպառնալիք են ՌԴ անվտանգությանը։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ–ն, իր շահերից ելնելով, չպետք է թույլ տա, որ ՀՀ–ՌԴ ռազմավարական հարաբերությունները ստորադասվեն մեկ մարդու անձնական հաշվարկներին։

Պուտինի շնորհավորանքով Փաշինյանը սպառնալիք է հայտարարվել Կրեմլի կողմից։ Հասկացե՞լ է դա Փաշինյանը, թե՞ ոչ, իր խնդիրն է։ Կարևորը հայ ժողովուրդը հասկանա, որ Փաշինյանը դարձել է Հայաստանի ու Արցախի անվտանգության սպառնալիքը։ Հասկանա ու քաղաքական լուծում տա այս վտանգավոր իրավիճակին։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1314 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am