Հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորգի եղբոր տղան կասկածվում է քաղաքացուց շորթմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով 500 հազար դրամի սիգարետ պահանջելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ՝ 33-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Մալաթիա թաղամասի բնակիչ, ոմն «Մինասի» դրդմամբ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ ոմն «Գևորգը» օգոստոսի 23-ին, երեկոյան մի խումբ անձանց հետ միասին Օշական գյուղում գտնվող ավտոգազալցակայանում իր և իր ընկերներ Դ. Ս-ի ու Հ. Ս-ի նկատմամբ բռնություն են գործադրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին հայտնել է, որ Օշականցի Գևորգը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է, որպեսզի Մինասը փոխանցի որպես սկզբնական գումար 65 հազար դրամ, իսկ Գևորգը պահանջել է առանձին 5 օրվա ընթացքում իրեն փոխանցել 500 հազար դրամի ծխախոտ։՛ Նշված դեպքի վերաբերյալ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր ծանոթի՝ հացատանն ունեցած պարտքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի բնակիչն ընկերների հետ ծեծի է ենթարկել իրեն և իր երկու ընկերներին՝ կրկին պահանջելով վճարել հիշյալ պարտքը և այն գումարը, որը կասի Երևան քաղաքի՝ վերոհիշյալ բնակիչը:

Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է, հայտնել է նաև այն մասին, որ նույն գազալցակայանում Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչն իրենից պահանջել է հինգ օրվա ընթացքում տալ 500.000 ՀՀ դրամի սիգարետ՝ հակառակ դեպքում սպառնալով բռնություն գործադրել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1989 թվականին: Դեպքի առթիվ Ոոստիկանության Աշտարակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Մեկ անձ ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչն Աշտարակ քաղաքից դեպի էջմիածին տանող ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի երեք բնակիչներին, որից հետո, բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից մեկից պահանջել է հինգ օրվա ընթացքում իրեն փոխանցել 500.000 ՀՀ դրամի ծխախոտ: Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ: Տուժողին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ շորթում կատարելու կասկածանքով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, սակայն միևնույն ժամանակ թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»։ 

դիտվել է 1874 անգամ
Լրահոս
Ճիշտ ախտորոշումը գործի կեսն է Գազի սակագնի բարձրացման դեպքում «Էլեկտրիկ Երևան»-ին համարժեք իրավիճակ կստեղծվի Տանը` տատմերերի օգնությա՞ մբ, թե՞ նրանց արագիլն է բերելու. փակվող ծննդատների ցանկը Սոցիալական բունտից փախչելով. Պուտինի ներքին վախերը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Բացահայտվել է Արաբկիրի թաղապետի նախկին տեղակալի մասնակցությամբ շորթման միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ Զոհրաբ Մնացականյանը ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Ինձ համար էլ ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը․ Լենա Նազարյան 17-ամյա պատանուն դանակահարել էր 16-ամյա համագյուղացին Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներ. armLur.am Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով Դին պետք է սառչի մինչև մարդիկ փորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել․ Հայկ Մամիջանյան Բացահայտվել է Սյունիքում կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթան. երկու անձի մեղադրանք է առաջադրվել Ինչու այսքան խեղճ ու կրակ` Արայիկ Հարությունյան Նիկոլ Փաշինյանի ուժերից վեր է վերցնել մեդիա դաշտը Պուտինի վարչապետի ինտրիգը. Հայկական համացանցը՝ թոհուբոհի մեջ Գեներալ Մանվելի գործով ցուցմունքներ կլինեն, թե ինչու ավելի վաղ ազատ արձակման որոշում չեն կայացրել Սոցիալական ճգնաժամի խորացում. գազի գինը կթանկանա՞ Ստյոպիկ Սաֆարյանը վկա։ Հանրային հեռուստաընկերության լուրերի պատասխանատուներն էլ վրադիր ԼՂ համակարտության կարգավորմանն ուղղված քայլերի իրականացման հարցում տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ Գեորգի Կուտոյան անունով օգտատերը «Վիքիպեդիա»-ից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը Արսեն Թորոսյանի եփած ճաշն անգամ իշխանությունում չեն ուտում Փաշինյանը դիմակայում է Մարտի 1-ի գործի բացահայտմանը Նիկոլ Փաշինյանն էլ իր Հաց բերողը կունենա Ինչ ծուղակ է մտածել Փաշինյանը քաղաքական դաշտի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնությունը: ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հունվարի 19-ին ուժի մեջ է մտնում «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Թեմա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերն ու տվյալները․Պատկերն իրականությունում։ ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ «մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանից»․Որտե՞ղ է սխալվել Ն․Փաշինյանը։ ՀՀ ներդրումային միջավայրի խոցելիությունը։ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի, Բաքվից փախստականներ, ԱՄՆ-ի բնակիչներ Աննա Աստվածատուրյան-Թերքոտի, Միքայել Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Թեմա.- Բաքվի ջարդերից 30 տարի անց. Իրադարձություններն ականատեսների աչքերով: Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան` Թբիլիսիից ` Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար, Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր, Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։ Հունվարի 17-ին ժամը 10։30-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները ևժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում։Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ... Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: Սիրով հրավիրում ենք ազատամարտիկ, «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր, նախագահ, Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) ծննդյան 60-ամյակի և վերածննդի 30-ամյակի (Արցախյան պատերազմի ժամանակ երկրորդ անգամ ապրելու հնարավորություն է ունեցել) միջոցառմանը: Միջոցառումը տեղի կունենա հունվարի 17-ին, ժամը 17:00-ին, ՀԳՄ մեծ դահլիճում (հասցե` Բաղրամյան պողոտա 3): Հունվարի 17-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին իրադարձություններն ու հնարավոր զարգացումները, հարակից հարցեր»: հունվարի 16–ին, ժամը 12–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքու 1990թ.. Ադրբեջանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը» թեմայով` նվիրված Ադրբեջանում հայկական բնակչության զարգվածային ջարդերի հիշատակին։ Մամուլի ասուլիսի ընթացքում նաև կկայանա Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գրքի շնորհանդեսը։ Ասուլիսի բանախոսներն են` - «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը - Գրող, հրապարակախոս, պատմաբան Յուրի Բաղդասարյանը։...