Ժամանակին սխալ քարոզ եմ տարել. Դավիթ Սանասարյան
Դիտել նաև
Օրհասական պահին մեծ ակտիվությունը ցուցաբերում են իսկական հայրենասերները և ծայրահեղ ոչ հայրենասերները. Դավիթ Բաբայան
Առանց ադրբեջանական կողմի ներկայացուցչի Դավիթ Բաբայանից հարցազրույց վերցնելու համար Վլադիմիր Սոլովյովը ներողություն է խնդրել Բաքվից
Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում․ Դավիթ Բաբայան
Ինձ` տգետիս, մտքի թռիչքից զուրկիս, կբացատրե՞ք` ի՞նչ են նշանակում սրանք․ Դավիթ Ամալյան
Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սխալից հետ կանգնելը միգուցե ավելի ցավոտ է, բայց կարևորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին որոշում կայացնելով՝ այն ուղղելն է։
Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ։ Այս մոլորության արդյունք է, որ նախկինում հերոսական ուղի անցած, այսօր իշխանության հոտն առած որոշ աթոռասերներ պահանջում են Արցախի ներքին գործերին չխառնվել։
Ուստի բոլորիս կշնորհավորեմ այն ժամանակ, երբ համարձակորեն կկրկնենք հերոս Ազգալդյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հավատամքը ու Արցախը պաշտոնապես (առանց մի թիզ հող զիջելու) կդառնա Հայաստանի մաս։
Փառք Արցախն ազատագրողներին, փառք մեր հերոսական ժողովրդին։
Սիրում եմ բոլորիդ»: