Երևանում ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել տղամարդուն, 3 տարեկան ու մի քանի ամսական երեխաներին
Դիտել նաև
Արտակարգ. Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել․ պատգամավոր (տեսանյութ)
Սարի թաղում «ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վարորդը եւս տուժել է
Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնի ծառայողի դին
Երեւան Մեղրի ճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք եւ երկկողմանի փակել ճանապարհը
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։Ըստ Shamshyan.com-ի՝ այդ օրը ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։ Վրաերթի ենթարկվածը և վարորդ Գագիկ Փ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն և մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Փ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։