Շռնդալից ալիք. ինչից և ումից է վախենում Արմեն Սարգսյանը

2019 թ․ օգոստոսի 31-ին, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 65-րդ տարեկան։ Հոբելյանի կապակցությամբ նախագահ Քոչարյանի գրասենյակը ստացել է և շարունակում է ստանալ բազմաթիվ շնորհավորանքներ։ Որքան էլ անսպասելի էր, շնորհավորական ուղերձների տարափ տեղաց ի հեճուկս գործող իշխանության վերաբերմունքի: Ակնհայտ է մի բան, որ դրանք սոսկ շնորհավորանքներ չէին, այլ քաղաքական բեւեռի հստակ ուղեգծում: Մարդիկ հասկանալով հանդերձ, որ մի շնորհավորանքը կարող է իրենց վրա ծանր նստել, որ կարող են հայտնվել իշխանության սրի տակ, այդուհանդերձ չխորշեցին անել այդ քայլը: Ովքեր են շնորհավորել երկրորդ նախագահին, այս մասին հաղորդագրություն է տարածել երկրոդ նախագահի գրասենյակը:
Բացի հրապարակված և մամուլում արդեն իսկ տարածված շնորհավորանքներից, որ հղվել են Ռոբերտ Քոչարյանին ՀՀ պաշտոնաթող Նախագահից, ԼՂՀ գործող և պաշտոնաթող Նախագահներից, ՀՀ մի շարք նշանավոր պետական և քաղաքական գործիչների կողմից, ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից, ՌԴ նախագահից և ռուսաստանյան մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներից, նախագահ Քոչարյանին նաև շնորհավորել են Արա Աբրահամյանը` Ռուսաստանի հայերի միության նախագահ, Աբել Աղանբեկյանը` ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, Մանվել Բադալյանը`ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ, Զորի Բալայանը`Արցախի հերոս, գրող, հրապարակախոս, Արմեն Գեւորգյանը` նախկին փոխվարչապետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար,Անուշավան Դանիելյանը` ԼՂՀ նախկին վարչապետ, Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա» ԲՖԿ Տնօրենների Խորհրդի նախագահ,
Կոնստանտին Զատուլինը` ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Լազարևյան» ակումբի հիմնադիր, Ջեյմս Թուֆենկյանը` «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր և նախագահ /ԱՄՆ/,
Սամվել Կարապետյանը`«Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ,Վիկտոր Կրիվոպուսկովը`ՀՀ-ում «ՌոսՍոտրուդնիչեստվո» պետական գործակալության նախկին ղեկավար, Պետրոս Կուրունլյան` գործարար /Հունաստան/, Սերգեյ Համբարձումյանը` «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, Դավիթ Հարությունյանը`«Լույս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար,
Հայկ Հարությունյանը` ՀՀ նախկին ոստիկանապետ, Վարդան Օսկանյանը` նախկին արտգործնախարար,
Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել են նաև մի խումբ անվանի մարզիկներ Հայաստանից և արտերկրից՝ Արթուր Աբրահամը, Արա Աբրահամյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր,
Արայիկ Գեվորգյանը` ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի եռակի չեմպիոն եւ շատ ուրիշներ: Ուշագրավ էր հատկապես Արմեն Սարգսյանի լռությունը: Խնդիրը ոչ այնքան նրա անձն է, որի կոմպորմիստ տեսակին ծանոթ ենք բոլորս ու պարոն Սարգսյանը երբեք եւ ոչ մի դեպքում չի անի այնպիսի քայլ, անգամ եթե դա է պահանջում պետության շահը՝ եթե գրամ անգամ կասկածի, որ իր այդ քայլն անձամբի իրեն ձեռնտու չի լինելու, վնաս է հասցնելու: Խնդիրն այստեղ ինստիտուտն է, որն ամեն օր հետեւողականորեն ոչնչացնում է այս մարդը: Լավ, էլ ում ծնունդը պետք է լինի, որ պետության ղեկավարը հարկ համարի շնորհավորել: Թե Արմեն Սարգսյանի համար սեփական երկրի նախագահներն արժեք չեն ներկայացնում, ինչպես օտարները, ասենք վերջերս նա ուղերձ էր հղել Լուկաշենկոյի ծննդյան առթիվ: Թե խնդիրը Քոչարյանի՝ ՀՀ իշխանությունների հետ փոխհարաբրություններն են: Եթե այս անձնական հարցից անգամ մեր պետության գլուխը, Սահմանադրության երաշխվորը երկյուղում է, էլ ինչու ենք նրան մեր փողերով պահում այս աթոռին: Կկարելի է մի փոքր ամոթ ունենալ ու երբ այսքան քննադատվում եք, պարոն նախագահ, դիրքորոշում չհայտնելու, Փաշինյանից սարսափելու համար, առնվազն կարելի էր մի քիչ դուխովանալ կամ ամաչել եւ հաջորդ քայլը տարբերել նախորդից:

Անի Սահակյան

դիտվել է 10017 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am