Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն
ՈՒկրաինայի Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացման պայմանավորվածության մասին, գրում է korrespondent.net-ը:
«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ և մեր երրորդ զրույցը կկայանա նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտնել է Զելենսկին:
Ենթադրվում է, որ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։