«Նրանք ուզում են մեզ ոչնչացնել, բայց չի ստացվելու». Դավիթ Բաբայան

Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք, արձագանքել էր պաշտոնական Բաքուն՝ պնդելով, թե Հայաստանի արտգործնախարարը միտումնավոր իրավիճակի սրացման է գնում: Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում էր, թե «այդուամենայնիվ, ցանկացած սցենարի դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի հետ, մեր համբերությունն անսահմանափակ չէ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կան այդ շրջանի հայկական ու ադրբեջանական համայնքներ: «Տարածաշրջանի բնակիչների ինքնորոշման իրավունքի ձևաչափերը հստակ քննարկման կարող են դրվել միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հիմնարար իրավունքները վերականգնելուց, հարազատ բնակավայրեր նրանց անվտանգ վերադարձից ու արժանապատիվ կեցությունից հետո»,-ասված է հայտարարության մեջ:

Այս հայտարարությունների ֆոնին սեպտեմբերի 2-ին Ադրբեջանում կայանալիք զորավարժություններին ներգրավված է լինելու Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող շուրջ 30 միավոր օդային տեխնիկա, այդ թվում` «Mig-29», «F-16», «Su-25» կործանիչներ, «CASA» տեսակի բեռնափոխադրող ինքնաթիռ, ինչպես նաև «Mi-35», «Mi-17», «Sikorski UH-70», «CH-47 Chinook» և «ATAK/AH-1W» ռազմական ուղղաթիռներ

168.am-ը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ նման հայտարարությունների ֆոնին այս հսկայածավալ զորավարժությունները վտանգ չե՞ն պարունակում:

«Ադրբեջանից և Թուրքիայից մենք միշտ պետք է վտանգ սպասենք, և դա իրենք էլ չեն թաքցնում: Տեսեք՝ ինչ է ասում Ադրբեջանի ղեկավարությունը, հասարակությունը, և այդ հայատյացությունն այնտեղ սերմանում են մսուր-մանկապարտեզներից: Նույնը՝ Թուրքիան: 2019թ. առհասարակ աննախադեպ է՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների տեսանկյունից և դեռևս տարին չվերջացած՝ արդեն իսկ գերազանցում է նախորդ տարիների զորավարժություններին: Այս ամենին մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք: Ի վիճակի՞ ենք դրա դեմ էֆեկտիվորեն դիմակայել՝ այո: Դրա համար պետք է, առաջին հերթին, միշտ լինենք համախմբված և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք՝ էլ ավելի խորացնենք հարաբերությունները մեր դաշնակից բարեկամների հետ՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ, այլ տարբերակ չկա»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարություններին, Արցախի նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ նման հայտարարությունները այդպես էլ հայտարարություն կմնան, եթե այդ ուղղությամբ հայկական կողմը ճիշտ քայլեր կատարի. «Լինենք համախմբած, ուժեղ, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, ճիշտ պետականաշինություն իրականացնենք, որպեսզի հասարակությունը նույնպես համախմբած լինի: Այդ դեպքում մենք կչեզոքացնենք Ադրբեջանի բոլոր նկրտումները: Իսկ այն, որ նրանց նպատակը մեր ոչնչացումն է, դա միանշանակ է, որովհետև իրենք ունեն փոքրամասնություններ, այդ ազգը դեռևս կայացման փուլում է, եթե մեզ ճանաչեն, կարող են ինքնորոշվել նաև այլ ժողովուրդներ, դրա համար նրանք ուզում են մեզ ոչնչացնել, բայց չի ստացվելու»:

Դավիթ Բաբայանը նկատեց՝ Ադրբեջանը, ինչպես և հայտարարում է, երբեք չի համաձայնի հանրաքվեի, որովհետև այդ դեպքում հենց Ադրբեջանում ապրող ժողովուրդներն էլ կարող են ինքնորոշման հարց բարձրացնել.

«Ադրբեջանի 2 տոկոսն է թուրք, մնացածը այլազգիներ են, և Ադրբեջանը ներսից կպայթի: Դրա համար չպետք է հույս փայփայենք, թե Ադրբեջանը մի օր լավն է դառնալու ու ճանաչելու է մեզ»:

դիտվել է 797 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am