SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տարոն Սիրունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 28-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:55-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել են, որ «ձախ սրունքթաթային հոդի հետին երեսի ջնջխված վերք ջլերի և անոթների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Հարություն Ա.-ն է:
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից դաշտում Հարություն Ա.-ն իր անվամբ գրանցած ՏՈԶ- 34 տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով լոր թռչունի որսի ժամանակ անզգուշաբար կրակել է իր ոտքին:
Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը