Դու ասում ես գործերը վատանում է, Նիկոլը ասում է հրաշալի է

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Վագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարության նիստի ժամանակ այսօր հրապարակված մի քանի մակրոտնտեսական թվերին, ինչպես նաև սրա հետ կապված իր նախորդ գրառմանը:

Բագրատյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«2 օր առաջ գրել էի, որ, ըստ ԱՎԿ-ի, հուլիսին ՀՀ տնտեսական զարգացման տեմպերը դանդաղել են։ Այսօր ՆՓ-ը կառավարության նիստի ժամանակա հրապարակել է մի քանի մակրոտնտեսական թիվ։ Մասնավորապես ասել է. «Ունենք ՏԱՑ՝ 8.1%։ Սա հրաշալի թիվ է»։ Հիմա ինձ հարցնում են (բոլորը). դու ասում ես գործերը վատանում են, իսկ ՆՓ-ն ասում է հրաշալի է։ Ո՞վ է ճիշտ։

Իրականում մեր երկուսի մեջ տարբերությունը սա է։

1. Եթե հավատանք ԱՎԿ-ին, ապա տնտեսության հավելաճը ՏԱՑ ցուցանիշով հունվար - հուլիսին կազմել է 6.8%։ Այս 6.8-ի մեջ անկում ապրած ճյուղ գյուղատնտեսությունը (-8%) չկա։ Այս տարվանից գ-տ-թյան թվերը միայն եռամսյակով են հաշվում։ Եթե գ-տ-թյունը լիներ, ապա թիվը կտատանվեր 5.4-5.6% շրջանակներում։

2. Սովորաբար տնտեսագետները համեմատում են եռամսյակը եռամսյակի հետ։ Ամիսը ամսվա հետ չեն համեմատում. այն էլ ՏԱՑ ցուցանիշով, այն էլ առանց որոշ ճյուղերի, այն էլ ոչ հավասար աշխատանքային օրերի պարագայում։ 2019-ի հուլիսին ունեցել ենք 22 աշխատանքային օր, իսկ 2018-ի հուլիսին՝ 21։ Սա նշանակում է, որ 2019-ի հուլիսը նախորդ տարվանից 5% ավել է։ Այսինքն 8.1%-ից 5-ն այս մեկ օրն է։ Ուրեմն 8.1 չէ, այլ 3.1, եթե ապրիորի ընդունենք, որ կարելի է ամիսը ամսվա հետ համեմատել (եռամսյակների կամ կիսամյակների պարագայում աշխատանքային օրերի տարբերության ազդեցությունն աննշան է)։

3. ՏԱՑ-ը անմիտ և ոչ ինֆորմատիվ թիվ է։ ՍՄ-ը այն մոգոնել է, որ բյուջեի հաշվին ավել ապարատ պահի։ Կա 1 իրական թիվ՝ ՀՆԱ, այն էլ եռամսյակային։ Ամսեկան վիճակագրություն կարող է լինել գների, արտահանման-ներմուծման, աշխատատեղերի և այլն վերաբերյալ (սա էլ ձեզ ԱՎԿ ռեֆորմի մասով)։ Նշանակելով ՍՄ-ին ՆՓ-ն ինքն իրեն ծուղակը գցեց (իսկ գուցե լավ էր կանխամտածե՞լ էր)։ Այժմ նա մտիպված է նման անբովանդակ թվեր հրապարակել։

Մյուդիսի մասով։ Բարձրացրել են։ Լավ է։ Վատ չէ։ 14-րդ շարքից (B1) 13-րդը (Ba3)։ Մենք, ի դեպ, ավելի բարձր վարկանիշ էլ ենք ունեցել։ Հա, հետո ի՞նչ։ Իմպերիալիստական վարկանիշ է։ Չինաստանը ՕՈՒՆ-երի ներհոսքով 2-րդն է, իսկ արտահոսքով՝ 3-րդը։ Բայց վարկանիշը մեզնից ցածր է։ Մյուդիսը նախևառաջ քաղաքական մարմին է։ Մեր վարկանիշը մի քիչ բարձրացրել է թույլ տալով, օրինակ, եվրոբոնդերը տեղաբաշխել, ասենք, ոչ թե 6, այլ 5.5%-ով։ Հանկարծ մտքներովս չանցնի 1 կամ 1.5% վարկ վերցնենք ասիական գիգանտներից»:

դիտվել է 1062 անգամ
Լրահոս
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է․ կոնգրեսական ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am