Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 33–ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել
Երեկ՝ օգոստսոի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի Մ6 միջպետական ճանապարհի 26-րդ կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Իշխան Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 78 PO 800 համարանիշի ավտոմեքենայով դուրս էեկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Իշխան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Մելիքսեթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ ՊՊԾ դասակի հրանամատար Ամիրխանյանի գլխավորությամբ: