Հստակեցում ԱՄՆ-ից. երբ Հայաստանի հարևանի դեմ պատժամիջոցները կչեղարկեն

«Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Իրանի ղեկավարության հետ, սակայն Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցը պետք է քննարկվի բացառապես այդ բանակցությունների արդյունքների հիման վրա», - Կիև կատարած այցի շրջանակներում «Ազատության» ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Թրամփը բանակցությունների նպատակով պատրաստ է հանդիպել ցանկացած մարդու հետ: Նա իր բնույթով բանակցող է և գործարքներ կնքող: Բայց բանակցությունների մեջ ներգրավվելը դիրքորոշման փոփոխություն չի նշանակում: Թրամփը չի պատրաստվում կրկնել նախագահ Օբամայի թույլ տված սխալները: Այն գաղափարը, թե պետք է Իրանին տնտեսական որոշակի առավելություններ պարգևել, որպեսզի նա զերծ մնա այնպիսի քայլերից, որոնց ի սկզբանե չպետք է դիմեր, սխալ է: Եթե մենք կարողանանք Իրանի հետ համապարփակ համաձայնագիր կնքել, այդ դեպքում իհարկե պատժամիջոցները կվերացվեն: Երբ Իրանի վարչակազմը պատրաստ լինի բանակցություններին, այդ ժամանակ էլ կլինի հանդիպումը», - նշել է Բոլթոնը` անդրադառնալով վերջին օրերին Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հնարավոր հանդիպման մասին խոսակցություններին: Բնական է սակայն, որ նախագահ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականի Կիևում անցկացրած բանակցությունների հիմնական թեմաները Ուկրաինայի արևելքում ստեղծված կացությունը և Ռուսաստանի հետ հարաբերություններն են եղել:

Բոլթոնի համոզմամբ, Ուկրաինայի նոր իշխանությունները այս հարցում պետք է զերծ մնան կտրուկ քայլերից․ - «Կարծում եմ, որ Ուկրաինայում գործող նոր կառավարության տեսանկյունից ճիշտ կլինի, որ նախագահ Զելենսկին շատ զգուշորեն առնչվի Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարությանը: Որևէ ուղղությամբ շտապողականություն ցուցաբերելու ոչ մի պատճառ չկա: Չեմ կարծում նաև, որ եվրոպացիները այս հարցում որևէ պատրաստի լուծում ունեն: Ամեն դեպքում, Ուկրաինայի կառավարության համար խելամիտ կլինի այս հարցի շուրջ ավելի տևական քննարկում կազմակերպելը», հաղորդում է «Ազատությունը»:

Այցի շրջանակներում Բոլթոնը նաև փորձել է փարատել Կիևում առկա այն մտավախությունները, թե Թրամփի վարչակազմը կարող է դիմել Մոսկվայի հետ հարաբերությունների միակողմանի կարգավորման` ի հաշիվ Ուկրաինայի: «Եթե դուք դիտարկեք մեր կողմից ձեռնարկված քայլերը, ապա ամեն ինչ շատ հստակ ուրվագծվում է: Մենք Ռուսաստանի դեմ զգալիորեն ավելի շատ պատժամիջոցներ ենք սահմանել, քան եվրոպացիները», - նշել է Ջոն Բոլթոնը:

Նրա համոզմամբ, Արևելյան Ուկրաինայի և Ղրիմի հարցերը հարկավոր է շատ ավելի լայն կոնտեքստում դիտարկել․ - «Դոնբասի և Ղրիմի հարցերը, ավելի գլոբալ մեկ այլ խնդիր` Եվրոպայում Ռուսաստանի դերակատարությունը, նաև այն հարցը, թե արդյոք 1945 թվականից հետո ձևավորված Եվրոպայում ուժի կիրառումը թույլատրելի է թե ոչ, այս ամենը ուղղակիորեն Միացյալ Նահանգների շահերի տիրույթում է: Սա ոչ թե զուտ եվրոպական, այլ համաշխարհային կարևորության խնդիր է»:

Ամերիկացի պաշտոնյան ուկրաինացի լրագրողների հետ զրույցում չի շրջանցել նաև Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, թե լավ կլիներ, որ Ռուսաստանը կրկին մաս կազմեր «Մեծ յոթնյակ» ձևաչափին: «Կա մի պայման` ռուսներն իրենք պետք է ցանկանան վերադառնալ Մեծ Յոթնյակ: Սակայն առայժմ նման նշույլներ չկան: Նրանք մեզ երբեք չեն դիմել նման խնդրանքով: Գուցե վախենում են, որ կարող են մերժման բախվել և չեն ցանկանում մի ակումբի անդամակցության համար դիմել, որի մուտքն իրենց համար փակ է: Սրանք են առկա բոլոր գործոնները, բայց ես վստահ եմ, որ այս խնդրի շուրջ բանավեճը շարունակվելու է», - «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում նշում էր Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով խորհրդականը:
Այսպես, Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարություններից հետո՝ պաշտոնական Վաշինգտոնը պարզաբանում մտցրեց՝ հասկացնել տալով, որ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխություն չի ցանկանում՝ դեռ ոչինչ չի նշանակում․ Իրանը պետք է քայլ անի՝ միջուկային թեմայով՝ ԱՄՆ-ի պահանջին համահունչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1481 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am