Միակ «նվաճումը» անթիվ-անհամար գործուղումներն են․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր խորհրդարանում դեսպանները հանդիպել են պատգամավորների հետ և քննարկել խորհրդարանական դիվանագիտության խնդիրները: Զարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը այս մեկ ու կես տարվա ընթացքում խորհրդարանական դիվանագիտության «աննախադեպ նվաճումների» մասին:

Հարգելի՚ պարոն նախարար, իշխանափոխությունից հետո Հայաստանը ոչ մի դիվանագիտական նվաճում չի արձանագրել առհասարակ, ուր մնաց՝ խորհրդարանական ասպարեզում: Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ- անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առսջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար:

Ի՞նչն եք համարում խորհրդարանական դիվանագիտության նվաճում: Այն, որ ջանասիրաբար copy-paste են արվում դեռևս մեր ժամանակ մշակված տեքստե՞րը: Այն, որ բացառապես շարունակվում են դերևս մեր օրոք հիմնադրված տարբեր ձևաչափերն ու ֆորմատնե°րը։ Թե՞ այն, որ հասկայական ջանքերի շնորհիվ տարբեր վերաժողովներում կարողանում եք միայն պահպանել Արցախի հետ կապված ձևակերպումները, որոնք մեր օրոք այլևս սովորական էին և կրկին մեր ձեռքբերումներն էին:

Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր խուսանավելու քաղաքականությունը դիրքորոշում հայտնելու քաղաքականությամբ փոխարինելու մասին: Ո՞րն էր խուսանավելու քաղաքականությունը: Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր և ՆԱՏՈ-ի հե՞տ էր նաև համագործակցում, թե՞ որ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով նաև Եվրոպական Միության հետ ուներ համաձայնագիր:

Ի դեպ, խուսանավելու մասին. Զելենսկուն ուկրաիներեն շնորհավորանքներ գրելուն զուգահեռ հարցրեք վարչապետին թող պատասխանի. Ղրիմը վերջիվերջո Ռուսաստանի՞նն է, թե՞ Ուկրաինայինը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո մի քանի անգամ ասել եմ, որ այսպես կոչված հեղափոխությունը այդպես էլ չի կապիտալիզացվել արտաքին քաղաքական ոլորտի և ոչ մի ուղղությամբ. ոչ՚ ռուսական, ոչ՚ եվրասիական, ոչ՚ եվրոպական, ո՚չ ամերիկյան և ոչ էլ հարևանների հետ տարվող քաղաքականության շրջանակներում:

Լավ է, որ խորհրդարանում այսօր խմբակցություններից մեկի ղեկավարը կրկնեց իմ այդ թեզերը:

Ցավոք, ինքս եմ ականատես եղել, թե այդ անթիվ-անհամար վոյաժների շրջանակներում ինչպես է պահում իրեն Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպես իրեն չի պահում:

Պատկերացնում եմ այդ հանդիպմանը ներկա դեսպանների քմծիծաղը, որոնցից շատերն արդեն առերեսվել են նոր խորհրդարանի ներկայացուցիչների սկանդալային արկածների հետ տարբեր երկրներում:
Իրավիճակը դեռ փրկում են մի քանի փորձառու պատգամավորներ, բայց այսպիսի պատկերացումներով, այսպիսի զինանոցով երկար ձգել չե՚ք կարող, պարոնայք»:

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am