Անջելինա Ջոլին 41 կգ. ընկերները խիստ անհանգստացած են (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի ընկերներից մեկը խոստովանել է, որ չափազանց անհանգստացած է դերասանուհու առողջական վիճակով: Ընկերոջ խոսքով՝ իրեն մասնավորապես անհանգստացնում է դերասանուհու քաշը, որը հասել է ընդամենը 41 կիլոգրամի, գրում է gossipcop.com-ը:
Նրա խոսքով՝ դերասանուհու առողջական վիճակով անհանգստացած են նաև նրա մյուս բոլոր ընկերները, որոնք հորդորում են վերջինիս հիվանդանոց գնալ:
44-ամյա Ջոլիին կարգադրել են հետևել սննդակարգի, սկսել լիարժեք և կանոնավոր սնվել, այլապես նրա ծայրահեղ հյուծվածությունը կարող է նրան մահվան շեմին հասցնել: